Իրանն արգելում է բոլոր տեսակի ապրանքների ներմուծումը Սաուդյան Արաբիայից
Իրանը պատժամիջոցներ է սահմանում Սաուդյան Արաբիայից ներմուծվող մթերքների նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին ասված է Իրանի պետական Press TV հեռուստաընկերության թվիթերյան միկրոբլոգում:
«Իրանը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների խզումից հետո արգելում է ցանկացած մթերքի ներմուծում»,-ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է Սանայում Իրանի դեսպանատան ռմբակոծության համար, որի արդյունքում անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ են վիրավորվել:










