Պետք չէ մտածել, որ Հեմիլթոնը եսասեր է. «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգ

00:00 • 07.01.16

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը փորձել է նվազեցնել իր և թիմակից Լյուիս Հեմիլթոնի միջև լարվածության աստիճանը:

«Պետք չէ մտածել, որ Հեմիլթոնը եսասեր է և մտածում է միայն իր մասին: Նա թիմի համար շատ բան է անում:

Երբ թիմը հասկանում է, որ ավտոարշավորդը մտածում է բացառապես իր մասին, համագործակցությունը դադարում է: Մենք այստեղ ենք «Մերսեդեսին» հաղթանակներ պարգևելու համար:

Լարվածության կհանգեցնի այն, երբ մենք մեր մասին մտածենք: Ես և Հեմիլթոնը մրցուղում շատ մոտ ենք միմիայնց, մեզ տասնորդական վայրկյաններ են բաժանում. դա է գլխավոր հարցը»,- գերմանացի ավտոարշավորդի խոսքերն է մեջբերում «TZ»-ը:

Պետք չէ մտածել, որ Հեմիլթոնը եսասեր է. «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգ