Շրի Լանկայում հայտնաբերվել է ամենամեծ երկնագույն շափյուղան

21:13 • 07.01.16

Շրի Լանկայի հարավում` Ռատնապուրա քաղաքում, հայտնաբերվել է աշխարհում ամենամեծ երկնագույն շափյուղան: Թանկարժեք քարը 1404.49 կարատ է և այն գերազանցում է նախկինում հայտնաբերված բոլոր հայտնի շափյուղաների քաշը, փոխանցում է Корреспондент-ը:


Քարը գնահատվում է 100 մլն դոլար, սակայն ներկայիս սեփականատերը հույս ունի վաճառել այն 175 մլն դոլարով:


Շրի Լանկայում հայտնաբերվում են, այսպես կոչված, «աստղային շափյուղաները»: Ներկայիս հայտնաբերված քարը ստացել է «Ադամի աստղը» անվանումը: Քարի սեփականատերը նախընտրում է անհայտ մնալ: