Հանգուցյալ երգչուհի Էյմի Ուայնհաուսի մայրը նոր գրքում ամեն ինչ պատմել է սկանդալային աղջկա մասին

21:45 • 08.01.16

Բրիտանացի հանգուցյալ երգչուհի Էյմի Ուայնհաուսի մայրը՝ Ջենիս Ուայնհաուսը, հեղինակել է իր սկանդալային ու էպատաժային դստերը նվիրված գիրք:

«Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ գիրքը վերնագրված է «Սիրելի Էյմի. Մոր պատմությունը» (Loving Amy: A Mother’s Story) վերնագիրը:

Ուայնհաուսը մահացել էր հինգ տարի առաջ՝ 27 տարեկանում՝ ալկոհոլային թունավորումից:

Գրքի 304 էջերում ներկայացված է, թե որքան բարդ է դառնալ փոփ-աստղ, էլ ավելի բարդ՝ մնալ ժամանակակից շոու-բիզնեսում: Մայրը խոստովանում է, որ «երբեմն նա անտանելի էր», հստակ կյանքի գիծ չուներ, պատմում՝ ինչպես փոքրուց «չափազանց խելացի ու տաղանդավոր» աղջիկը հետո տարվեց թմրադեղերով ու ալկոհոլով, իսկ ինքը չկարողացավ փրկել իր վառ աղջկան: