5 երկիր` հագուկապի խիստ կանոններով

19:33 • 08.01.16

Business Insider-ը ներկայացրել է այն երկրների առաջատար հնգյակը, որտեղ կառավարությունը խստորեն հետևում է քաղաքացիների հագուկապին` խալիֆայություններից մինչև արևմտյան դեմոկրատական երկրներ:

Հյուսիսային Կորեա

Այստեղ տղամարդկանց արգելվում է  երկար մազեր պահել, իսկ  կանանց` տաբատ կրել:  Մարդիկ  իրենց սանրվածքն ընտրում են հատուկ կատալոգներից: Մազի երկարությունը չպետք է գերազանցի 1-2 սմ-ը և պետք է կտրվի 15 օրը մեկ: Իսկ տաբատ հագած կանայք կարող են պատժվել ծանր աշխատանքով և տուգանքներով:

Սուդան 

Այստեղ ևս կանանց արգելվում է տաբատ կրել, իսկ տղամարդկանց արգելվում է դիմահարդարում անել:  2014-ին 9 կին 40 մտրակի հարվածի են դատապարտվել` արևմտյան ոճի տաբատներ կրելու համար:

Սաուդյան Արաբիա

Կարևոր չէ տեղացի եք, թե զբոսաշրջիկ. Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է մերկ մաշկը ցուցադրել: Մուսուլման կանայք պետք է երկար նիկաբ հագնեն, ինչպես նաև սև գլխաշոր, իսկ արտասահմանցիները կարող են երկար վերարկու կամ նիկաբ հագնել և երբեմն բաց գլխով ման գալ: Այստեղ տղամարդկանց օրենքով արգելվում է կանացի հագուստ հագնել:

Ֆրանսիա 

Ֆրանսիայում 2010-ին սահմանվեց բուրքա և նիկաբ հագնելը: Օրենքի նպատակն է մարդկանց արգելել հանրության մեջ փակ դեմքով ման գալ:

Ուգանդա 

Այստեղ կանանց կարող են ձերբակալել կարճ («ծնկից վերև») կիսաշրջազգեստ հագնելու համար:

 

 

5 երկիր` հագուկապի խիստ կանոններով