Հիլարի Քլինթոնը խոսել է Քիմ Քարդաշյանի հետ սելֆի անելու փորձառությունից

23:21 • 11.01.16

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, ԱՄՆ-ի նոր նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը եթերում խոսել է հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ սելֆի անելու փորձառությունից:

Քիմ Քարդաշյանը համապատասխան լուսանկար ու գրառում է հրապարակել սոցցանցերում: Ըստ Քիմի՝ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի Էլեն դե Ջեներեսի շոուի նոր հաղորդան ժամանակ: Քլինթոնը ասել է, թե եչ մի տեղ այդքան գեղեցիկ դուրս չի եկել, որքան Քիմի սելֆիում:

Քիմը հրապարակել է իր և Քլինթոնի՝ անցած տարի արած սելֆին ու գրել, որ սելֆիի հերոսները՝ ինքն ու Քլինթոնը, լավ լուսավորության տակ են: