Playboy-ի հայտնի դղյակը վաճառքի է հանվել անհավանական գնով

23:40 • 11.01.16

Playboy էրոտիկ հանդեսի ու դրա տիրոջ հայտնի դղյակը վաճառքի է հանվել 200 մլն ԱՄՆ դոլարով, հայտնում է TMZ տաբլոիդը:

Սակայն վաճառքի պայմաններից մեկն այն է, որ Playboy-ի լեգենդար հիմնադիր Հյու Հեֆները դղյակում է ապրելու մինչև մահը:

1927-ին կառուցված դղյակի իրական արժեքը, ըստ մասնագետների,  80-90 մլն դոլար է: