2015-ի հայկական ֆեմիդային և վագրի թռիչքներին սպասելիս. արդարադատներ և տնտեսագետներ
Tert.am-ը ներկայացնում է «Ստեղծագործական Հայաստան-2015» մեդիանախագծի վերջին հրապարակումը, ուր տարվա գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ հանդես է գալիս իրավատնտեսական ընտրախավը: Մենք ստացված պատասխանները վերլուծելուց հետո կհրապարակենք այս հարցախույզի վերջնական արդյունքները՝ առանձնացնելով ամենաշատ ձայներ հավաքած իրադարձությունների և ստեղծագործությունների լավագույն եռյակը: Հիշեցնենք, որ մեր գրավոր հարցախույզին արդեն մասնակցել են՝ գրողներ, քաղաքական, թատերական և կինոգործիչներ, լրագրողներ, ժամանակակից արվեստի հայտնի դեմքեր, գրականագետներ և մեդիափորձագետներ, տեղեկատվական և կրթական տեխնոլոգներ, երաժիշտներ և հայ աշխարհահռչակ աստղեր։
1.2015թ.-ի ամենախոսուն գիրքը
Հրանտ Բագրատյան / Տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, ԱԺ պատգամավոր/ -Հրապարակվեց Է. Ռայներտի «Ինչպես հարուստ երկրները հարստացան և ի՞նչու են աղքատ երկրները աղքատ» գիրքը։
Թաթուլ Մանասերյան /տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր/- Սթեֆանի Մայերի «Լուսաբաց»-ը /«Breaking Dawn»/։
Հրայր Թովմասյան /արդարադատության նախկին նախարար (2010-2014թթ.), ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար/ - «Ֆեդերալիստ» Համիլտոնի, Մեդիսոնի, Ջեյի քաղաքական էսսեները /«Федералист» Политические эссе Гамилтона, Медисона, Джея/:
Հովհաննես Մանուկյան-/Արդարադատության նախկին նախարար(2014-2015թթ.)/- Հարուկի Մուրակամիի «Անգույն Ցուկուրու Տաձիկին և նրա ուխտի տարիները» հիշեցի, տպավորիչ ստեղծագործություն է: Հայ հեղինակներից Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկան երեք խնձոր»-ը: Ցեղասպանության հարյուրամյակի տարում լույս տեսած այս գիրքը պատմում է Հայաստանի, սիրո, մահվան, մարդկային ճակատագրերի խաչման մասին:
Նորայր Նորիկյան /փաստաբան/- Արդեն մի մասով ուժը կորցրած Սահմանադրությունն էր, որ մի ամբողջ տարի խնդրում էր իրեն անփոփոխ թողնել…
Իսկ եթե լուրջ, ինձ համար որպես սեղանի գիրք շարունակում է մնալ Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը և համաշխարհային կարգի վերափոխումը»: Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում ստեղծված իրավիճակը և համաշխարհային դերակատարների վարած քաղաքականությունը ստիպում են մեկ անգամ ևս լրջորեն խորհել քաղաքակրթությունների բախման մասին:
Մարատ Կոստանյան /փաստաբան/- Ցավոք, անցած տարիներիս շատության և առկա ժամանակիս քչության իրարամերժ երկմիասնականության պատճառով այժմ արդեն չեմ կարող նույնքան անհագ տրվել ընթերցանությանը, որքան նախկինում, բացի այդ՝ ես պատկանում եմ թերահավատ (սկեպտիկ) պահպանողականների թվին և ընթերցասիրությանս հագուրդ տալու համար գեղարվեստական գրականությունից վերադառնում եմ այն գրքերին, որոնք առավել ազդեցություն են գործել իմ ձևավորման ու աշխարհընկալումների վրա, ինչը նշանակում է, որ հենց այդ գրքերն են ամենաշատն ինձ դուր գալիս, իսկ վերջին տարիներին առավելապես փաստագրական գրքեր եմ կարդում: 2015-ին վերընթերցեցի Հյուգոյի «Թշվառները», Օմար Խայամի քառյակները, Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ն և «1984»-ը, Վիկտոր Սուվորովի մի քանի գործեր:
Հրանտ Գևորգյան /փաստաբան/- Իմ գրասեղանը միշտ լի է մասնագիտական գրականությամբ և առնվազն 4-5 գեղարվեստական գրքերով, որոնք ես միաժամանակ եմ կարդում, և կարդում եմ, որովհետև հետաքրքիր, խոսուն են, հիմա ես կկարողանա՞մ դրանցից ամենախոսունն առանձնացնել, իհարկե՝ չեմ կարող:
Նիկոլայ Բաղդասարյան /փաստաբան/- Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր»։
Արփինե Շահնազարյան /Լիվերպուլի համալսարանականների միության անդամ,տնտեսագետ-իրավաբան/Գերմանիա//- 1. Սպենսեր Ջոնսոնի «Ինչպես գնալ փոփոխություններին ընդառաջ և հաջողությամբ հաղթահարել», Թոմաս Շուլցի «Ինչ է իրականում ուզում Գուգլը», Էլիֆ Շաֆակ «Ստամբուլի ընկեցիկը»։
2.2015թ.ի ամենատպավորիչ ֆիլմը
Հրանտ Բագրատյան- «Նարկոս»։
Թաթուլ Մանասերյան- «Նա»։
Հրայր Թովմասյան- «Փախուստ Շոուշենկից»։
Հովհաննես Մանուկյան- Վուդի Ալենի «Իռացիոնալ մարդը»: Խորհուրդ կտամ դիտել հատկապես 40-ն անց տղամարդկանց:
Նորայր Նորիկյան- Ինձ հետաքրքրում են հիմնականում փաստավավերագրական ֆիլմերը: Այդ առումով, տպավորվել է Ռուսական «Արկտիկա. մենք վերադարձել ենք» /«Арктика. Мы вернулись»/ ֆիլմը, որում մանրակրկիտ ներկայացվում է, թե ինչպես է ռուսական զորքը նավերով մտնում Արկտիկա:
Մարատ Կոստանյան- Նորից դիտել եմ Վեռնոյի «Մայրիկ» և Անտոնիոնիի մի քանի ֆիլմերը։ Բայց ասեմ, որ դեռ պատանեկան շրջանից սիրում եմ վեստերն ու մեծ հաճույքով նայում եմ այդ ժանրի՝ 1960-ականներին ստեղծված գործերը:
Հրանտ Գևորգյան- Միայն թե ոչ այդ անպետք սերիալները, ամեն անգամ, երբ հանդիպում եմ այդ չարաբաստիկ սերիալներին, ալիքը շտապ փոխում եմ, դա չարիք է: Ես նախընտրում եմ վավերագրական ֆիլմերը, ինչու ոչ՝ նաև այն ֆիլմերը, որոնք իսկապես գեղարվեստական են, այսինքն՝ մեջը գեղարվեստ, արվեստ կա:
Նիկոլայ Բաղդասարյան- «Աստղային պատերազմները»։
Արփինե Շահնազարյան- Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը»։
3.2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը
Հրանտ Բագրատյան- Շրջակա միջավայրի պահպանման փարիզյան համաձայնությունները:
Թաթուլ Մանասերյան- Երիտասարդների ինքնակազմակերպումն ու ապակուսակցականացված հավաքները` սոցիալական և տնտեսական խնդիրների շուրջ: Ինչպես չինացիներն են ասում, «Մեծ հաղթանակները սկսում են փոքր ձեռքբերումներից»:
Հրայր Թովմասյան - ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը:
Հովհաննես Մանուկյան - Բոլոր ժամանակների մարգարեություններից և գուշակություններից կառչելու համամարդկային տենդենցի խորացումը՝ աշխարհաքաղաքական սրացումների ֆոնի վրա:
Նորայր Նորիկյան- Մեր երկրի համար, ինչ խոսք, Սահմանադրական փոփոխություններն էին: Բացի դրանից, կարևորում եմ սահմանային լարվածությունը, և մեր զինված ուժերի վարքագիծը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ուղղությունը: Իսկ միջազգային ասպարեզում, որպես կարևորագույն իրադարձություն, կնշեի ռուս-թուրքական հարաբերությունների սրումը, ինչը, վերջիվերջո, կարող է իր հետևանքներն ունենալ մեր երկրի վրա:
Մարատ Կոստանյան- Թվարկեմ ոչ թե իմ քիմքին հաճելի, այլ այն երևույթները, որոնք, ըստ իս, առավել էական ազդեցություն ունեցան Հայաստանի ներկան և ապագան ձևավորելու առումով.
Առաջին՝ ի սկզբանե մեռելածին և մեր երկրի զարգացման ու պետականության կայացման համար միանշանակ բացասական գործոն հանդիսացող ԵՏՄ-ին անդամակցելու մեզ պարտադրված իրողությունը:
Երկրորդ՝ պերմյակովյան ոճրագործությունը, որը շատ-շատերի աչքերը բացեց և օգնեց ինչ-որ կերպ , ինչ-որ չափով ձերբազատվել «օրհնյալ լինի էն սհաթ»-ի՝ մեր հասարակությանը բնորոշ ստոկհոլմյան սինդրոմից:
Երրորդ՝ Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի երեք համամարդկային աղետներից առաջինը մատնանշելու ցնցող փաստը, ինչից խելացի և խոհեմ օգտվելու դեպքում կունենանք մեծ հեռանկարներ:
Չորրորդ՝ երիտասարդության հունիսյան ընդվզումը, որը, ցավոք, դուրս չեկավ «7 դրամի» սահմաններից, սակայն ապագայի հանդեպ առաջ է բերում որոշակի լավատեսություն: Հինգերորդ՝ սահմանադրական հանրաքվեի ցանկալի արդյունքներին հասնելու համար կառավարողների կատարած հերթական աճպարարությունները, որով վերստին նսեմացրին հասարակությանը ու վերստին խարխլեցին ժողովրդավարության հասնելու հույսերը:
Հրանտ Գևորգյան- Անշուշտ, ցեղասպանության 100-ամյա տարելիցին առնչվող բոլոր իրադարձությունները, թե՛ ներսում և թե՛ դրսում: Իսկ միջազգային ասպարեզում առանցքային էր Ռուսաստանի ներթափանցումը Սիրիա, նավթի այս գնանկումն ու դոլարի, իենի այս վայրիվերումները:
Նիկոլայ Բաղդասարյան- Բաղրամյանի հավաքները և ՀՀ Սահմանադրության փոփոխության ընդունումը:
Արփինե Շահնազարյան- Եվրոպայի անկումը: Գիտելիքը երբեք չի կարող փոխարինել հավատին: Այսօր եվրոպական քաղաքակրթության փիլիսոփայությունն է վտանգված, այստեղից էլ սկսվում է նվաճողականությունը, ահաբեկչությունը, արկածախնդրությունը, փախստականները…անցնելով հայկական ֆենոմենին՝ հայկական մեդիան առանձնապես չոգևորվեց, երբ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում խոստովանեց, որ գերմանացիները նույնպես մեղսակից են հայերի ցեղասպանության պարագայում և պատասխանատվություն են կրում դրա համար: Արդյո՞ք սա մեծ իրադարձություն չէր: Բայց խոստովանեմ, որ ինձ համար գոնե պակաս ցնցող չէր «էլեկտրիկ Երևանը»: Եթե Հայաստանում դեռ կան այդպիսի երիտասարդներ, ուրեմն ամեն բան դեռ կորած չէ:
4.2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Հրանտ Բագրատյան-Բի Բի Քինգի մահը։
Թաթուլ Մանասերյան- Քանիե Ուեսթի համերգը Կարապի լճում:
Հրայր Թովմասյան- Հայաստանի Հանրապետության տաղավարի հաղթանակը Վենետիկի բիենալեում:
Հովհաննես Մանուկյան- Քանիե Ուեսթի համերգը՝ Կարապի լճի ջրի հետագա ինտերնետային վաճառքով:
Նորայր Նորիկյան- Միանշանակ ապրիլի 23-ին System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում:
Մարատ Կոստանյան- «System of a Down» -ի և Քանիե Ուեսթի համերգները, երբ բազմահազար մարդիկ ինքնաբուխ տրվեցին ազատության ղողանջներին:
Հրանտ Գևորգյան- Անշուշտ, ցեղասպանության 100-ամյակի հետ կապված և բարձր մակարդակով կազմակերպված բոլոր միջոցառումները: Ես կառանձնացնեի նաև խաչատրյանական օրերը:
Նիկոլայ Բաղդասարյան- Սերժ Թանկյանի համերգը:
Արփինե Շահնազարյան- «Իսլամական պետության» (isis) կողմից ասորական հնագույն մշակութային կոթողների սպանդը, իսկ հայկական իրականության ներսում, ուղղակի ցնցող էր «System of a Down»-ի համերգը, այնքան ափսոսացի, որ այդ պահին Երևանում չէի…
5. 2015թ-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Հրանտ Բագրատյան- The Economist-ի և Russia Today-ի բանավեճը։
Թաթուլ Մանասերյան - Washington Times-ի «Recalling the lessons of Armenia» հոդվածը:
Հրայր Թովմասյան- Արծրուն Պեպանյան «Քաղաքական դաշտի պատմություն կամ ինչո՞ւ են պարտվում մեր շարժումները»։
Հովհաննես Մանուկյան- Զարուհի Մեժլումյանի հետևողական շարքը դատական սխալների մասին:
Նորայր Նորիկյան- «Հետք»-ի վերլուծական և հետաքննական հոդվածները, սակայն ես կառանձնացնեի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ հրապարակումները: Ի սեր Աստծո, անգամ Վարդ Սիմոնյանին իրականում կյանքումս չեմ տեսել ու անձամբ չեմ ճանաչում, և սիրաշահելու որևէ խնդիր չունեմ, սակայն իսկապես տպավորված եմ նրա` www.tert.am-ում հրապարակված հարցազրույցներով և հոդվածաշարերով:
Մարատ Կոստանյան- Զարուհի Մեջլումյանի ակնարկների շարքը անարդար դատավճիռների դեմ, որոնք պետական մարմիններին դրդեցին անգամ ինչ-ինչ տեղաշարժեր կատարել օրենսդրական դաշտում:
Հրանտ Գևորգյան- Մեր հայկական մասմեդիայի վերլուծականները շատ թույլ են, կարդալ չի լինում, հիմնականում ռուսական, ամերիկյան քաղաքական վերլուծություններն եմ կարդում:
Նիկոլայ Բաղդասարյան- Ցեղասպանության օրվա ամբողջական պատկերը մասմեդիայում ամենաազդեցիկն էր:
Արփինե Շահնազարյան- Երբ ֆեյսբուքում գրեցիք, որ փնտրում եք կին իրավաբանների և տնտեսագետների, ես անմիջապես արձագանքեցի, մի նպատակով՝ երազում էի հրապարակայնացնել իմ կարծիքը ՎԱՐԴուհի Սիմոնյանի «Տաթև» փաստավավերագրական ֆիլմի մասին: Հայկական մասմեդիայում ավելի ազդեցիկ երևույթի, ուղղակի չեմ հանդիպել: Այո՝ երևույթի:
6. 2015թ-ի ամենասուր հումորը
Հրանտ Բագրատյան- Օլիգարխ հային հարցնում են՝ 3 անգամ 3 որքա՞ն է։ Ասում է՝ ես վաճառո՞ւմ եմ, թե՝ գնում։
Թաթուլ Մանասերյան- ...երբ Գալուստ Սահակյանը դիտողություն արեց ու սաստեց նախկին կարկառուն ընդդիմադիր գործչին` երբ վերջինս Ազգային Ժողովում չափից ավելի հաճոյախոսում, փառաբանում էր իշխանություններին:
Հրայր Թովմասյան - Սուր հումոր նկարագրելու հարցում դժվարանում եմ, բայց Գրիգորիչից մի դեպք պատմեմ: Գործուղման էինք միասին և ամեն անգամ ճաշի ժամանակ սկսում էր մի խոսակցություն՝ սա լավ է ստամոքսի համար, սա լավ է լյարդի համար, թոքերի համար: Գրիգորիչը հանգիստ լսում էր և վերջը ասաց՝ այ ժողովուրդ, ես ուտում եմ, որ սովից չմեռնեմ, դուք աչքիս դեղ եք ուտում:
Հովհաննես Մանուկյան- Կառավարության նիստերից մեկին վարչապետի՝ ամուսնալուծությունների թվի աճի պատճառների վերաբերյալ հարցին իմ տված պատասխանը. ասացի՝ խնդրում եմ արձանագրել, որ ամուսնալուծությունների վիճակագրության նման աճը պայմանավորված չէ նախարարության գործունեության հետ:
Նորայր Նորիկյան- իյա՛, իրո՞ք…
Մարատ Կոստանյան- Դեռ խորհրդային շրջանից հայտնի բանաձևերը՝ «Յուրաքանչյուրն առանձին-առանձին դեմ է, իսկ բոլորն իրար հետ՝ կողմ» կամ «Ժամանակավոր դժվարություններից կայուն ու հարատև ոչինչ չկա»։
Հրանտ Գևորգյան- Սուր հումոր չկա, դա արդեն ամենասուր հումորն է:
Նիկոլայ Բաղդասարյան- Պուտինի հայտարարությունը. «Եթե թուրքական ղեկավարությունից ինչ-որ մեկը որոշել էր համբուրել ամերիկացիների հետևը, ապա պետք է սկզբից հարցներ, թե իրենց դա արդյոք պետք էր»:
Արփինե Շահնազարյան- Երբ շատ տխուր եմ լինում, կարդում եմ Հայաստանի որոշ տնտեսագետների վերլուծություններն ու հարցազրույցները /անուններ չտամ/: Դրանից ավելի սուր հումոր հնարավոր չէ երևակայել, ծիծաղի ավերջանալի աղբյուր կարող է լինել, եթե իհարկե, այդքան ողբերգական չլիներ:
7. Ձմեռ պապի, ախր… / շարունակել տեքստը/
Հրանտ Բագրատյան- Ձմեռ պապի, ետ բեր մանկությունս…
Թաթուլ Մանասերյան- Մի քիչ համաձայն չեմ «ախր»-ով նախադասությունը շարունակելուն: Ես իմ էությամբ լավատես եմ ու դրականն եմ ուզում տարածել, իսկ «ախր»-ի մեջ դժգոհություն, նեղացվածություն կա: Եկեք փորձենք Նոր տարին դիմավորենք և ապրենք առանց «նեգատիվի»: Գյումրեցիներից օրինակ վերցնենք. դժոխային երկրաշարժի օրերին ինչ անեկդոտ ասես, որ չհորինեցին: Հումորը, սերը և լավատեսությունը կփրկեն մեզ, համոզված եմ:
Հրայր Թովմասյան-…ախր, հերիք չեղավ այս բոլոր մարդիկ քո անունից նվերներ առնեն իրենց երեխաների համար…ՃՃՃՃ:
Հովհաննես Մանուկյան-….ախր, լիքը պարկերով գալիս ես, դատարկ՝ գնում, լիքը տեղ ունես, տար մեր երկրից բոլոր անարժաններին:
Նորայր Նորիկյան- Ձմեռ պապի, մեր բալիկներ համար դու միշտ արի…
Մարատ Կոստանյան- ...ախր դու միայն խոստանում ես, իսկ մեր տրտնջոցին պատասխանում՝ թե հույսներս մեզ վրա դնենք, բա եղա՞վ…
Հրանտ Գևորգյան- Բարի գալուստ, թող ամեն օր գա, չէ՞ որ նա բերող է, տանող չի:
Նիկոլայ Բաղդասարյան- Ձմեռ պապի, ախր հնարավոր չի՞ մարդկանց թոշակը մինչև քո գալը տալ:
Արփինե Շահնազարյան-...ախր դու գնացիր և ողջ մանկությունս քեզ հետ տարար, եթե մանկությունս էլ երբեք չես վերադարձնելու գոնե բարեհաճիր ինքդ թեկուզ ձեռնունայն վերադառնալ:
Tert.am
Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Մամուլի տեսություն 10:42 • 20/04 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է:
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 21:27 • 19/04 Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ) Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 5000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու պայմաններում կկիրառվի բոնուսային նվազեցում և տուգանքի չափը կկազմի 4000 դրամ։
-
Իրադարձային 13:54 • 20/04 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սա համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, զարգացման հաջորդ փուլի համար. Փաշինյան (տեսանյութ) «Այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել: Այս որոշումը նվազեցնելու է ՀՀ անվտանգային ռիսկերը»,- նշեց Փաշինյանը:
-
Իրադարձային 14:25 • 20/04 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր (տեսանյութ) Այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել կատարված աշխատանքները։ Նա անձամբ փորձարկեց նորակառույց դպրոցի մարզադահլիճը՝ փորձելով գնդակը նետել բասկետբոլի օղակի մեջ, ինչպես նաև հերթական անգամ անդրադարձավ դպրոցի կախիչների որակին։
-
Իրադարձային 12:23 • 20/04 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան «Չէի ուզի, որպեսզի մենք գերագնահատեինք տեղի ունեցածը, բայց նաև չթերագնահատենք այն։ Շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության, առաջին անգամ ՀՀ-ն և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց, պետք է գնահատենք դա»,- նշեց Փաշինյանը:
-
Քաղաքականություն 23:35 • 19/04 Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է․ Արայիկ Հարությունյան Հիմա էլ կարող ենք համարել, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են, բայց եթե 21-րդ դարում խոսում ենք ուղիղ նշանառության մասին, ապա այսօր երկու հարևան երկրների մայրաքաղաքներն են ուղիղ նշանառության տակ՝ հաշվի առնելով, թե տեխնոլոգիաներն ինչպես են զարգացել և ինչպես են դրանք կիրառվում։
-
Քաղաքականություն 11:25 • 20/04 Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտաքուստ է դելիմիտացիա ու դեմարկացիա հիշեցնում․ Տիգրան Աբրահամյան Այս գործընթացի հետ կապված հանրային սուր արձագանքը որքան էլ սպասելի է, բայց այս անգամ ևս մեր ունեցած բարդ խնդիրների մասին է արձանագրում` մի կողմից ամեն մի նոր ճգնաժամի պատրաստ չլինելու, մյուս կողմից` դրանց չափազանց ուշ արձագանքելու տեսանկյունից:
-
Քաղաքականություն 23:42 • 19/04 Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյություն ունեցող սահմանները, ըստ էության, պետք է նկարագրվեն և ֆիքսվեն. Հարությունյան Բանակցությունները շատ ավելի լավ են, քան ագրեսիայի միջոցով հարց լուծելը. քանի որ այս չորս գյուղերի շրջանում և մամուլով, և խոսույթով լարվածություն էր ստեղծվում, որոշեցինք այսպիսի մի առաջարկ արվի. կողմերը քննարկեցին և համաձայնեցին, որ այս ուղղությամբ են առաջ գնալու:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
Սպորտ
-
15:03 • 20.04.24 Ինտերն արդեն այս տուրում կարող է դառնալ Ա Սերիայի չեմպիոն
Մամուլի տեսություն
-
11:32 • 20.04.24 Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
-
11:30 • 20.04.24 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
19:31 • 20.04.24 Հրդեհ՝ «Աղին» կայարանին մոտակա էլեկտրական ենթակայանում
-
19:00 • 20.04.24 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից (տեսանյութ)