Սիրիայում գործում է Ինդոնեզիայից ու Մալայզիայից եկած զինյալների միավորված խումբ

12:26 • 17.01.16

Ինդոնեզիայից և Մալայզիայից ավելի քան 200 զինյալներ Սիրիայի Ռաքքա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առանձին խումբ են ձևավորել:
 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, դրա կազմում միավորվել են Հարավ-Արևելյան Ասիայի ներկայացուցիչները:
 

Հետախուզական տվյալների համաձայն՝ այդ խմբավորումը ձևավորվել է մոտ 2 տարի առաջ, և այս ընթացքում դրա թիվը մոտ երկու անգամ աճել է. նշում է պարբերականը:
 

Աղբյուրների խոսքով՝ Ինդոնեզիայից և Մալայզիայից ներգաղթածները սիրիական այդ նահանգում իրենց ազգային բնակավայրն են ստեղծել, բնակվում են ընտանիքներով:
 

Նոր ընտանիքների հավաքագրումը հիմնականում տեղի է ունենում համացանցով, որտեղ ԻՊ-ի գործունեության մասին տեղեկությունները տարածվում են իրենց ազգային լեզուներով, ինչպես նաև նշվում է, թե ինչ ճանապարհով է հնարավոր հասնել մինչև Սիրիա:
 

Նորեկներին վերապատրաստելու համար միջինը մեկ ամիս է ծախսվում: Ինդոնեզիայի ոստիկանությունը Ջակարտայի վերջին ահաբեկչություններից հետո հայտարարել է, որ դրանց գլխավոր կազմակերպիչը տեղի իսլամիստներից Բահրում Նաիմն է, որն այս պահին ենթադրաբար Սիրիայի Ռաքքա քաղաքում է:
 

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նա հավակնում է Հարավ-արևելյան առաջնորդի կոչմանը:

Սիրիայում գործում է Ինդոնեզիայից ու Մալայզիայից եկած զինյալների միավորված խումբ