ABBA-ն ռեստորան է բացել Ստոկհոլմում
ABBA քառյալը Mamma Mia - The Party անվանումով ռեստորան է բացել Ստոկհոլմում, որը թեմատիկ է լինելու՝ վերաբերելու է հայտնի խմբին:
Sky News-ը հայտնում է, որ ռեստորանի գաղափարի հեղինակը երգիչ-երգահան Բյորն Ուլվաեուսն է՝ շիկահեր սեքս-խորհրդանիշ Ագնետա Ֆալթսքոգի ամուսինը:
Հետաքրքրական է, որ այստեղ մատուցվելու են հունական խոհանոցի ուտեստներ, հնչելու է երաժշտություն, լինելու են պարեր:
2008-ից առաջին անգամ հայտնի քառյակի անդամները միասին հայտնվել են հասարակության մեջ՝ այս անգամ՝ ռեստորանի բացման առիթով:









