Ամալ Քլունին կպաշտպանի ադրբեջանցի լրագրողին. ադրբեջանական մամուլը թիրախ է դարձրել հայտնի իրավաբանին

00:31 • 22.01.16

Ադրբեջանական Haqqin.az-ը հայտնում է, որ բանտարկված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան միավորվել է հայկական սփյուռքի հետ: Ըստ աղբյուրի՝ լրագրողը համաձայնել է, որ իրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնի բրիտանացի անվանի իրավաբան Ամալ Քլունին: Վերջինիս ադրբեջանական մամուլը հայկական ծագում է վերագրում:

 

Միաժամանակ բրիտանական The Guardian-ը արձանագրել է, որ Ադրբեջանում հարձակումների թիրախ են դարձրել Ամալ Քլունիին: Բրիտանական հեղինակավոր պարբերականը նշում է, որ ադրբեջանական մամուլը Քլունիին մեղադրում է «թյուրքական երկրների դեմ վենդետայի համար»:


Աղբյուրը պարզաբանում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են գալիս Հայաստանի դեմ, ուստի և բացասաբար են վերաբերում ՄԻԵԴ-ում Հայոց ցեղասպանության գործով Քլունիի մասնակցությանը դատավարությանը :


Իսմայիլովան բանտում է 2014-ի դեկտեմբերից: Նախօրեին հայտնի էր դարձել, որ նրան միջազգային դատարանում պաշտպանելու է Ամալ Քլունին: