Ձմեռը հունվարի 24-ից կվերադառնա ողջ խստությամբ. պաշտոնյա

15:52 • 22.01.16

 


Հունվարի 24-ից ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնալու է. երեկոյան ժամերին ցուրտ օդային հոսանքներ և  տեղումներ, տեղ-տեղ` բուք մերկասառույց, իսկ օդի ջերմաստիճանը հետագա օրերին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով:
 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
 

«Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց ձորում կլինի բուք, մերկասառույց: Հունվարի 25-ին, 26-ին ձյուն կտեղա հանրապետության ողջ տարածքում,-ասաց օդերևութաբանը,-ջերմաստիճանն էլ հունվարի 26-ին և 27-ին կնվազի 12-ից 15 աստիճանով: Ամենացուրտ գիշերը կլինի հունվարի 27-ին՝ լեռնային շրջաններում մինչև -26, իսկ Արարատյան դաշտում և Երևանում` -17 աստիճան»։

 

Օդերևութաբանը հունվարի 27-ից հետո եղանակային կանխատեսումների մասին չհայտնեց:

 

Ձմեռը հունվարի 24-ից կվերադառնա ողջ խստությամբ. պաշտոնյա