Airbus-ի հետ գործարքը կստորագրվի հաջորդ շաբաթ. Իրանի նախարար

15:14 • 24.01.16

Իրանի տրանսպորտի նախարար Ահմադ Ահունդին հայտարարել է, որ Iran Air և Airbus ընկերությունների միջև 114 ինքնաթիռի գնման մասին համաձայնագիրը կստորգրվի հաջորդ շաբաթ Ֆրանսիա նախագահ Հասան Ռոուհանիի այցի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն: Նախարարը նշել է, որ Իրանին անհրաժեշտ է նորացնել քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռները:
 

«Մեզ հարկավոր է 400 ինքնաթիռ մեծ և միջին հեռավորությունների չվերթների համար և 100 կարճաժամկետ միջակայքերի ինքնաթիռ»,- հայտարարել է Ահունդին: Իրանական 250 ինքնաթիռներից ընդամենը 150-ն է լավ վիճակում գտնվում»,- հավելել է նա:
 

ԶԼՄ-ների տվյալներով՝ Ռոուհանին կժամանի Փարիզ հունվարի 27-ին:

 

Airbus-ի հետ գործարքը կստորագրվի հաջորդ շաբաթ. Իրանի նախարար