Իրանն ու Չինաստանը համատեղ ատոմակայան կկառուցեն

15:09 • 24.01.16

Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը պաշտոնական այցով մեկնել է Իրան, որտեղ հանդիպել է իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին` վերջինի հետ քննարկելով մի շարք կարևոր հարցեր:

Ինչպես նշում է vz.ru-ն, 2 երկրների ղեկավարները պայմանավորվել են համատեղ ատոմակայան կառուցելու ու  նավթի մատակարարման մասին: Ընդհանուր առմամբ, Թեհրանի ու Պեկինի միջև կնքվել է 17 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը 600 մլրդ դոլար է:

Հայտնի է, որ Չինաստանն օգնելու է Իրանի ատոմակայան կառուցել երկրի հարավային հատվածում, ինչին ի պատասխան Թեհրանը պարտավորվել է նավթի երկարաժամկետ մատակարարում իրականացնել  չինական կողմին:

 

Իրանն ու Չինաստանը համատեղ ատոմակայան կկառուցեն