Ավտրալուհին հնգյակ է լույս աշխարհ բերել. ծննդաբերությունը տևել է ընդամենը 2 րոպե
Ավստրալիայի Պերթ քաղաքում բնակվող Քիմ Տուչին հնգյակ է ունեցել:
Ինչպես ընդգծում է Daily Mail-ը` ավստրալուհու ծննդաբերությունը արտասովոր է եղել ոչ միայն 5 երեխայի ծնունդով, այլև նրանով, որ կինը նրանց լույս աշխարհ է բերել ընդամենը 2 րոպեում:
26-ամյա կինը այսօր իսկ ամուսնու հետ տեղեկացրել է, որ լույս աշխարհ են եկել իրենց որդին` Քիթը, և 4 աղջիկները`Էլին, Պենելոպեն, Թիֆանին և Բեատրիսը:
Նշվում է, որ Քիմը արդեն 9-ամյա տղա ունի իր նախորդ ամուսնությունից և 2 դուստր ներկայիս ամուսնուց:















