20-ամյա նորվեգացի աղջիկը պնդում է, որ ինքը կատու է

23:52 • 01.02.16

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բնակվող 20-ամյա Նանոն պնդում է, որ ինքը բնավ մարդ չէ: Աղջկա համոզմամբ` ինքը ծնվել է որպես կատու` սխալ կերպարանքով:

Ինչպես գրում է Oddity central-ը` աղջկա «կատվային միտումները» ներառում են լսողության և տեսողության բարձրակարգ զգացումը, ատելությունը ջրի հանդեպ և «միաուներով» հաղորդակցվելու կարողությունը: Նա անգամ փորձում է մկան որս անել մթության մեջ:

Ինչպես ինքը` Նանոն է նշում, իր մոտ կատվին բնորոշ վարքագիծն արտահայտվել է մանկուց, սակայն նա դա  ցուցադրել  է 16 տարեկանում: