Vanity Fair-ի ավանդական հոլիվուդյան համարի շապիկը բացառապես կին դերասանուհիներ են զարդարել
Լույս է տեսել Vanity Fair ամսագրի ավանդական հոլիվուդյան համարը, որը տպագրվում է «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունից երկու շաբաթ առաջ:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` այս անգամ ավանդական համարի շապիկը զարդարել են կինոյի և արվեստի միայն իգական սեռի ներկայացուցիչները, որի պատճառով ամսագրին կրկին նախատել են բազմազանության բացակայության համար:
Vanity Fair ավանդական համարի շապիկը զարդարել են 13 հոլիվուդյան դերասանուհիներ, ովքեր, ամսագրի խմբագրության կարծիքով, առավել վառ են իրենց դրսևորել անցյալ տարի:
Vanity Fair-ի շապիկին հայտնվել են նաև սևամորթ դերասանուհիներ` Վիոլա Դևիսը և Լյուպիտա Նիոնգոն: Բացի այդ, շապիկը զարդարել են «Լավագույն դերասանուհի» անվանակարգի 5 հավակնորդները` Քեյթ Բլանշեթը, Ջենիֆեր Լոուրենսը, Սիրշա Ռոնանը, Բրի Լարսոնը և Շառլոտա Ռեմփլինգը: Նրանց են միացել նաև Ջեյն Ֆոնդան, Ռեյչել Վայսը, Ալիսիա Վիքանդերը, Գուգու Մբաթա-Ռոուն, Հելեն Միրենը և Դայան Քիթոնը:









