Երիտասարդ մոդելը լույս աշխարհ է բերել օլիգարխ Դորոնինի 2-րդ երեխային (լուսանկարներ)

10:08 • 05.02.16

Ռուս հայտնի միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի ընկերուհին` 22-ամյա Կրիստինա Ռոմանովան, Սբ Վալենտինի օրվա համար իր նվերը նախապես է մատուցել սիրելիին` լույս աշխարհ բերելով իրենց առաջնեկին:

 

Ինչպես նշում է Tatler-ը, հայտնի է, որ 53-ամյա գործարարի և երիտասարդ մոդելի երեխան ծնվել է Մայամիի լավագույն հիվանդանոցներից մեկում: Երեխայի սեռն ու անունը դեռևս գաղտնի են պահվում: Նշենք, որ Ռոմանովայի համար սա առաջին երեխան է, իսկ Դորոնինի համար` 2-րդը. առաջին ամուսնությունից նա ունի դուստր:

 

Capital Group-ի համասեփականատիրոջ սիրավեպը նրբակազմ մոդելի հետ շարունակվում է մի քանի տարի: Այդ ընթացքում Դորոնինը հասցրել է սիրելիին ներկայացնել իր ընկերական հարազատ շրջապատին` ծանոթացնելով իր բոլոր աստղային ընկերների հետ:

 

Դորոնինը սիրային հարցերում նախապատվությունը տալիս է բացառապես մոդելներին: Նախքան Ռոմանովայի հետ սիրավեպը նա հանդիպել է չին մոդել Լո Ցզիլինի հետ, իսկ  դրանից առաջ նշանադրված էր սուպերմոդել Նաոմի Քեմփբելի հետ:


 

Երիտասարդ մոդելը լույս աշխարհ է բերել օլիգարխ Դորոնինի 2-րդ երեխային (լուսանկարներ)