Բրիտանիայում տարբեր գույնի մաշկով երկվորյակներ են լույս աշխարհ եկել (լուսանկարներ)

23:41 • 08.02.16

Բրիտանիայում 10 ամիս առաջ լույս աշխարհ եկած երկվորյակները աչքի են ընկնում ինչպես նմանությամբ, այնպես էլ աչքի զարնող տարբերությամբ:

Քույրերից մեկը` Միլան, մուգ մաշկ, մազեր և շագանակագույն աչքեր ունի, մինչդեռ մյուսը` Անայան, շիկահեր  է, բաց գույնի մաշկով և կապույտ աչքերով:

Ինչպես գրում է The  Daily Mail-ը` միլիոն երկվորյակներից մեկն է այդպես  ծնվում: Այս դեպքում բաց գույնի մաշկ ունեցող աղջնակը ժառանգել է սպիտակամորթ մոր գեները, իսկ մուգ մաշկ ունեցող քույրը մուլատ հորն է նման: