Ամերիկուհին 14 000 դոլար է ծախսել զգեստների վրա` «Դիսնեյի» հերոսուհիներին մարմնավորելու համար (լուսանկարներ)
Ամերիկուհի Սարա Ինգլը 14 000 դոլար է ծախսել «Դիսնեյի» հերոսուհիների հանդերձների և կեղծամների վրա` ամեն անգամ կերտելով այդ կերպարներից մեկը:
Ինչպես գրում է The Daily Mail-ը` 25-ամյա ամերիկուհին անգամ համոզել է իր ընկերոջը հագնվել արքայազնի պես: Աղջիկը 12 000 դոլարով «Դիսնեյի» 17 արքայադստեր զգեստ է ձեռք բերել, ինչպես նաև 16 համապատասխան կեղծամները` 2100 դոլարով:
Սարային հաջողվել է մարմնավորել Մոխրոտիկին, Սպիտակաձյունիկին, «Սառցե սիրտը» մուլֆիլմի հերոսուհիներ Էլզային և Աննային, ջրահարս Արիելին, Ռապունցելին:



















