Քիմ Քարդաշյանը նորից շիկահեր է դարձել՝ հանուն ամուսնու. (լուսանկարներ)
Daily Mail-ը հայտնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նորից շիկահեր է դարձել, սակայն այս անգամ՝ ամուսնուն սատարելու համար:
Շիկահեր Քիմը այդ կերպարանքով հայտնվել է Քանյե Ուեսթի Yeezy3 բեմականացված երաժշտական նորաձևության շոուին Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդենսում» մարզա-համերգային համալիրում:
Ուեսթը շնորհակալություն է հայտնել Քիմին ու իր քույրերին, տեղեկացրել, որ երեկոյի նրանց հագուստների հեղինակը ինքն է:
Ուեսթի Շոուին իր հերթին աստղերի պակաս չի զգացվել. շոուի ընթացքում որպես մոդել հանդես է եկել Նաոմի Քեմփբելը:
Իր շոուով Ուեսթը համատեղել է նոր հագուստի հավաքածուի ցուցադրությունը և նոր՝ The Life of Pablo ալբոմի թողարկումը: Աղբյուրը նկատում է, որ միայն Ուեսթի ամբիցիաների տեր մարդը կարող էր նման բան անել: Պատահական չէ, որ շոուից առաջ Քիմը հայտարարել էր, թե ինքն անհանգիստ է:
Չէ՞ որ սա նրա ամուսնու կարիերայի ամենամեծ «ազարտն» է:














