Նախագահը հաստատապես ասաց՝ մեր զարգացման ուղին ոչ թե հեղափոխությունն է, այլ էվոլյուցիոն ճանապարհը. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով փետրվարի 12-ին նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին, նկատեց, թե դրա առանցքում ազգային խնդիրների լուծումն էր: Ըստ նրա՝ Նախագահը տվեց ոչ միայն պետական պաշտոնյայի տեսլականը, այլ հուշեց, որ պետք են այնպիսի պաշտոնյաներ, ովքեր կդնեն նպատակներ և կգնա դրանց իրագործման հետևից: «Նախագահը հաստատապես ասաց, որ մեր զարգացման ճանապարհը ջարդուփշուրը չէ, հեղափոխությունը չէ, մեր զարգացման ճանապարհը էվոլուցիոն ճանապարհն է»,- ասաց նա և միաժամանակ ընդգծեց, թե անընդունելի կլինեն նաև նրանք, ովքեր կմտածեն, թե իրանց լավ է, ուրեմն փոփոխություններ պետք չեն:
-Պարո՛ն Շարմազանով, Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում երեկ անդրադարձավ նաև ներքաղաքական խնդիրներին: Ըստ էության, ելույթում բավական շատ էին ուղերձները, ինչպես օրինակ՝ շեշտեց, թե ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ: Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ: Ըստ Ձեզ՝ ո՞ւմ էր ուղղված նման կոչը, արդյո՞ք նաև Հանրապետականին:
-Սա ոչ միայն ՀՀ առաջնորդի ելույթ էր, այլ համահայկական առաջնորդի ելույթ, որի առանցքում նաև ազգային խնդիրների լուծումն էր: Նա տվեց այն տեսլականը, որին պետք է ձգտի ՀՀ և այնտեղ առանցքային տեղ ունի հայրենիք–սփյուռքի միասնականությունը: Առհասարակ նման ուղերձը բոլորին էր վերաբերում, քաղաքական դաշտում որևէ մեկի տեղը երաշխավորված չէ և որևէ մեկը բրոնյա չունի ո՛չ ԱԺ-ում, ո՛չ էլ կառավարությունում: Խոսքը հենց դրա մասին էր, որ նախկին ծառայություններով ոչինչ չի պայմանավորվում, պետք է ամեն օր լավ աշխատել: Բոլորիս է վերաբերում և առաջին հերթին մեզ, նաև ՀՀԿ-ին, և մյուսներին, որ որևէ մեկը չպետք է կարծի, որ առանց ամենօրյա արդյունավետ աշխատանքի ինքն արդեն երաշխավորել է այդ տեղը՝ սկսած ինձանից: Այստեղ շատ հստակ ուղերձ էր՝ առանց բացառությունների: Դա միայն ԱԺ պատգամավորներին չէր վերաբերում, քաղաքական ուժերին էր վերաբերում: Բոլորը պետք է գիտակցեն, որ այսօր եկել է գործելու ժամանակը և բոլորը պետք է գործեն, ոչ թե պետք է իրականացնենք քարոզչություն ժամանակից շուտ, ինչի մասին նախագահը խոսեց, այլ իրականացնենք հստակ, նորմալ քաղաքականություն: Վաղը ինչ կլինի, կախված է այսօրվա և վաղվա յուրաքանչյուր անդամի բարեխիղճ աշխատանքից:
- Նշվեց, թե Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ: Կհստակեցնե՞ք, թե ինչ է դա իրենից ներկայացնում:
- Այս նոր ընդունված Սահմանադրությունը նոր իրողություն ու նոր պահանջներ ու փիլիսոփայություն է բերելու մեր կյանքում, մեր արժեքային համակարգ և այդ իմաստով մենք պետք է ամեն ինչ անենք, որպես քաղաքային իշխանություն, որպեսզի նոր բարեփոխված Սահմանադրության բոլոր դրույթները ոչ թե մնան թղթի վրա, այլ կյանքի կոչվեն: Իսկ երբ կյանքի կոչվեն, բոլոր քաղաքացիները՝ նախագահից մինչև շարքային քաղաքացի, մեծից մինչև փոքր, բոլորը կտեսնեն, որ այս Սահմանադրության մեջ իրական դրույթները այլևս գործում են և ոչ թե մնացել են թղթի վրա: Իսկ երբ որ քաղաքացին կտեսնի, որ սահմանադրական դրույթները գործում են, նա կհասկանա, որ հավասար հնարավորություններ են և որևէ արտոնյալ չկա, ինչի մասին նաև խոսեց հանրապետության նախագահը և այդ դեպքում, այս փաստաթուղթը կլինի ազգային համերաշխության փաստաթուղթ, որտեղ չի լինի արտոնյալներ և ոչ արտոնյալներ, որտեղ չի լինի իշխանություն և ընդդիմություն, որտեղ չի լինի հովանավորյալներ և անտերներ, որտեղ չի լինի ՀՀ քաղաքացիներ և սփյուռքահայեր: Պատահական չէ, որ հանրապետության առաջնորդն իր ծրագրային ելույթում խոսեց, որ մենք ունենք երկու սրբություն՝ դա Հայաստանն է և հայ ժողովուրդը:
-Սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համատեքստում շեշտվեց նաև համագործակցության ու կոալիցիաների անհրաժեշտությունը, արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀԿ-ն նոր Սահմանադրության դրույթները միայնակ կյանքի կոչել չի կարող:
-Սա նշանակում է մի բան, որ առհասարակ խորհրդարանական համակարգերում իրական կոալիցիաները պահանջված են և եթե նախկինում էլ ՀՀ-ում եղել են կոալիցիաններ և այդ կոալիցիաների անդամները շատ դեպքերում բողոքում էին, որ իրենք չունեն ամբողջական պատասխանատվություն, չունեն լծակներ, և որ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն և շատ դեպքերում, թե կոալիցիան ոչ ամբողջական է և ձևական բնույթ է կրում, ապա խորհրդարանական համակարգն այնտեղ հստակ նշվում է կուսակցությունների դերի բարձրացումը: Հենց դրանից է կապված թե մենք ինչպիսի համակարգ կունենանք, և այստեղ արդեն կլինեն իրական կոալիցիաներ, գաղափարական կոալիցիներ, որտեղ յուրաքանյուր քաղաքական կուսակցություն, որը կմտնի կոալիցիայի մեջ՝ կունենա իր լուրջ դերակատարումը: Իսկ կլինի կոալիցիա, չի լինի, դա երևալու է ընտրությունների արդյունքներից հետո: Եթե կլինի մի քաղաքական ուժ, որը կայուն մեծամասնություն կունենա՝ 54 տոկոս, բնականաբար չի լինի կոալիցիա, իսկ եթե չի լինի 54 տոկոս կայուն մեծամասնություն, բնականաբար արդեն կոալիցիայի անհրաժեշտությունը կա: Այդ ժամանակ արդեն կոալիցիաները կլինեն իրական, ինչպես այսօր Գերմանիայում է, Իտալիայում, Հունաստանում: Այսիքն՝ խորհրդարանական համակարգերի համար կոալիցիաները իրենք չասեմ ամենաընդունեի, բայց տարածված կառավարելի համակարգն է և մենք պետք է գիտակցենք, որ այստեղ պետք է կատարելագործել քաղաքական համակարգը, քաղաքական կուսակցությունների դերակատարում ավելացնենք, որպեսզի ունենաք ավելի հստակ քաղաքական համակարգ:
-Իսկ ո՞ւմ նկատի ուներ Նախագահը, երբ նշեց, թե գործը թողած և պատերի տակ կանգնած մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:
- Չեմ կարող անուններ հնչեցնել, բայց երբևիցե որևէ իշխանություն, այդ թվում նաև մենք չենք ասել, որ բոլորը կատարյալ աշխատողներ են, միգուցե նաև ինձ, ես ինչ կարող եմ իմանալ: Բոլոր նրանց, ովքեր իրենց գործը թողած բամբասանքով են զբաղված, ովքեր իրենց աչքի գերանը թողած ուրիշի աչքի չոփն են ցույց տալիս, բոլոր նրանց, ովքեր անմիջականորեն պարտականությունը թողած ուրիշի կյանքով կամ գործունեությամբ են զբաղվում: Եթե դա կլինեմ ես, ուրեմն ես եմ, եթե կլինի ուրիշը, ուրեմն՝ նա, ես անուն չեմ կարող ասել: Նախագահը տվեց պետական պաշտոնյայի տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի պետական պաշտոնյան, բոլոր նրանք ովքեր որ չեն համապատասխանում պետական պաշտոնյայի այն չափանիշին, որի մասին խոսեց ՀՀ Նախագահը: Անուն–ազգանունն այստեղ երկրորդական է, ուղղակի տրվեց նշաձող, և որոնք չեն համապատասխանում այդ նշաձողին անելիք չունեն կառավարման համակարգում և այդ նշաձողը շատ բարձր է: Բոլորս պետք է ձգտենք այդ նշաձողին, եթե չենք համապատասխանում, ուրեմն կգան նրանք, ովքեր համապատասխանում են, որտեղ չպետք է լինի կոռուպցիա, անհանդուրժողականություն, ձևականություն, գոռոզամտություն և այլն:
-Պարո՛ն Շարմազանով, ըստ էության ելույթում ուղերձները շատ էին, որից մեկը երկիմաստ ուղերձ էր՝ հղված հեղափոխության կողմնակիցներին, մյուս կողմից էլ՝ ստատուս-քվոյից մշտապես գոհ ներկայացուցիչներին: Եթե առաջինի դեպքում կարելի է հասկանալ ում նկատի ուներ Նախագահը, ապա ո՞ւմ նկատի ուներ ասելով ստատուս-քվոյից մշտապես գոհ:
- Դժբախտաբար մեզ մոտ եղել է երկու ծայրահեղություն, որը 25 տարվա մեջ իմ կարծիքով մշտապես եղել է, երբ մի մասը մշտապես ասում է՝ պետք է ջարդենք փշրենք, մերժողականության, ռադիկալիզմի կողմնակից է, որն անընդունելի է ցանկացած ձևի, մասնավորպես Հայաստանի նման պետության համար, դա զարգացման ուղի չէ: Մյուս մասն էլ, երբ ինչ-որ մեկը իր համար կարգ ու կանոն է գտել և գոհ է: Եթե իրան լավ է, ինքը չի տեսնում թերությունները: Հիմա նախագահը հաստատապես ասաց, որ մեր զարգացման ճանապարհը ջարդուփշուրը չի, հեղափոխությունը չի, մեր զարգացման ճանապարհը էվոլյուցիոն ճանապարհն է: Այսինքն՝ բախումները չեն, մենք ներքին թշնամիներ չենք փնտրում, չի կարելի ներքին թշնամիներ փնտրել մեր երկրում, մենք գիտենք որ մեր երկում կան բազում հարցեր, օրինակ՝ կոռուպցիա, անարդարություն, անբարեխիղճ չինովնիկներ, կան չէ՞, հիմա բոլոր նրանք, ովքեր կոռումպացված են, անարդար են, գլուխ պահող են և գտնում են, որ այս վիճակն իրենց համար բավարար է և իրենց առջև չեն դնում ամբիցիոզ նպատակներ, բնականաբար դա էլ մյուս ծայրահեղությունն է: Այնպես, ինչպես ճահճային իրավիճակը, որն առաջացել էր ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ կային յակոբինյաններ, որոնք ջարդուփշուր անողներն էին, կային էվոլյուցիոն ճանապարհի կողմնակիցներ և կային «ճահիճներ», որոնց ձեռնտու էր տալիս, որ իրավիճակն այդպես էլ մնա, երբ ժողովուրդը սոված է, բայց իրենց համար լավ է, միայն թե իրենց ձեռք չտան: Հիմա Նախագահը նաև «ճահիճ» տերմինը օգտագործեց. չեմ կարող ասել, թե դա ինչքանով կապ ունի 18-րդ դարի իրողության հետ, բայց ես զուգահեռ անցկացրեցի, որ այն պաշտոնյաները և նաև հանրության ներկայացուցիչները, ովքեր բավարարված են այսօրվա իրավիճակից, իրենց ուժ չեն գտնի պայքարել այսօրվա իրավիճակի համար և իրենց առջև նոր խնդիր չեն դնի, դա էլ է անընդունելի: Այսինքն՝ մեզ պետք են պաշտոնյաներ, ովքեր կդնեն այդ նպատակները և կգնան դրանց իրագործման հետևից, և ոչ թե կանգնենք ասենք, թե Թուրքիան մեզ բլոկադայի է ենթարկել, Ադրբեջանը մեզ վրա կրակում է, մենք ստիպված ենք այսպես յոլա գնալ և ոչ մի բան չենք կարող անել: Բնականաբար սա զարգացման ճանապարհ չէ, պետք է ունենալ տեսլական, երազանք, ինչպես Իզրայելի դեպքում էր, երբ ստեղծվեց պետությունը, նրանց քաղաքական էլիտան ուներ նպատակ և որին իրենք աստիճանաբար հասան, մենք էլ պետք է մեր առջև դնենք նպատակ, լինենք բարոյական սկզբունքներով այդ նպատակներին հասնելու համար և գնանք առաջ: Անկախ նրանից կլինի ՀՀԿ-ն, թե մեկ այլ ուժ, այդ նպատակն ու տեսլականը պետք է ունենանք, իսկ նոր Սահմանադրությունը դա արդեն ուղենշում է:
-Եվ ամփոփելով՝ կարող ենք ասել, որ առաջիկայում լուրջ տեղաշարժեք կնկատե՞նք:
- Բնականաբար այսպիսի ծրագրային, գաղափարական ու հայեցակարգային ելույթը չի կարող իր հետևաններն ու ազդեցությունը չունենալ: Բնականաբար Նախագահը բոլորին տվեց այդ տեսլականը, տվեց այն ճանապարհը, սկզբունքներն ու արժեքները և իր գլխավորությամբ էլ յուրքանչյուրը կգնա այդ ճանապարհով: Ազդեցությունը և հետևանքները տեսանելի կլինեն:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
-
Իրադարձային 18:11 • 12/04 Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է․ Մատենադարանի շենքը չի վաճառվելու. ԿԳՄՍՆ Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
Սպորտ
-
11:50 • 18.04.24 Չեմպիոնների լիգա. 1/2 եզրափակիչների ժամանակացույցը
-
11:15 • 18.04.24 Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Իրադարձային
-
19:34 • 18.04.24 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել