Իրանում Սբ Վալենտինի տոնը նշելը հանցագործություն է որակվել

12:13 • 14.02.16

Իրանի իշխանությունները նոր պայքար է սկսել արևմտյան ծագում ունեցող Սբ Վալենտինի օրվա դեմ` երկրի տարածքում այն նշելը որակելով որպես «հանցագործություն»:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, իշխանությունները նախազգուշացրել են խանութներին, որպեսզի Սբ Վալենտինի օրվա թեմատիկ նվերներ ու իրեր վաճառքի չհանվեն: Այլապես խանութների տերերը կմեղադրվեն հանցագործության համար:

Բացի այդ, նույն նախազգուշացումը տրվել է նաև սրճարաններին, որտեղ սիրահարների հավաքույթներն ու նվերների փոխանակումը փետրվարի 14-ի կապակցությամբ ևս արգելված է: