«Գանձասար Կապանն» այսօր իր առաջին մարզումն անցկացրեց Կրասնոդարի մարզի Կրիմսկ քաղաքում գտնվող«Գիգանտ» մարզաբազայում, որտեղ կա յոթ մարզադաշտ, որոնցից երեքը արհեստական խոտածածկով, մեկ փակ ստադիոն, լողավազան, ֆիթնես կենտրոն և վերականգնողական կենտրոն, այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 19 ֆուտբոլիստներ: