Բրիտանացին իր ընկերուհուն առաջարկություն է արել ամսագրի շապիկից
Բրիտանացին իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել՝ անմիջապես ամսագրի շապիկից:
BBC-ն հայտնում է, որ Ջեյմս Քրեյգ անուն-ազգանունով տղամարդը Սբ Վալենտինի օրը հայտնվել է Observer Magazine հանդեսի կազմին՝ ծնկի եկած և ձեռքին ամուսնական մատանի: Իսկ նրա պատկերին կից գրություն է. «Կամուսնանա՞ս հետս, Քեթի»:
Ամսագրի խմբագրությունն իր ընթերցողներին խոստացել էր հայտնել հարսնացուի՝ Քեթի Մուրի արձագանքի մասին, որն, ի դեպ, ամերիկուհի է և բնակվում է ԱՄՆ-ում: Ավելի ուշ Observer Magazine-ը Twitter-իր էջում հայտնել էր. «Քեթին ասել է՝ այո»:









