ԱԺ Էթիկայի հանձնաժողովում քննարկվում է Շուշան Պետրոսյանի հարցը

12:59 • 15.02.16

 

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցն է քննարկվում: Շուշան Պետրոսյանն ինքը ներկա է քննարկմանը:


Պատգամավորի դեմ հանձնաժողով դիմում ներկայացրել էր Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` որպես հիմք ներկայացնելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից մեկը:

 

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը կարծիք էր  հայտնել, թե հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Ոսկանյանի հարազատներին ցավակցելը դատարկ խոսքեր են ու ավելացրել. « Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի  գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: ...բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ...»։
 

Սրան ի պատասխան Շուշան Պետրոսյանն արձագանքել էր ` գրելով.« Լսի, այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ !!!!»:


 

 

 

ԱԺ Էթիկայի հանձնաժողովում քննարկվում է Շուշան Պետրոսյանի հարցը