Զեմֆիրան հայտարարել է, որ դադարեցնում է համերգային գործունեությունը
Ռուսաստանցի հանրահայտ երգչուհի Զեմֆիրան հայտարարել է, որ դադարեցնում է իր համերգային շրջագայությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դա տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդում երգչուհու համերգի ժամանակ: Զեմֆիրան ասել է, որ դա իր վերջին համերգային շրջագայությունն է:
Նա նաև նշել է, որ չէր ցանկանա շահարկել դա, իսկ հետո հանդիսատեսին հայտնել է, որ նրանք ներկա են իր վերջին համերգային շրջագայությանը:
Փետրվարի 4-ից Զեմֆիրան Ռուսաստանի քաղաքներով հանդես է գալիս իր «Փոքր մարդ» համերգային ծրագրով:









