Բաց նամակներ կանանց ուղղիչ տնից. և՛ Միսս, և՛ ոսկոր /2-րդ պարունակ/
«Բաց նամակներ կանանց ուղղիչ տնից» շարքի հենց առաջին զրույցը զայրացրել, հունից հանել էր ընթերցողներից մեկին: Նա ինձ վերագրեց առնվազն 5 մահացու մեղք և խոստացավ «դժոխքում բրոնյա անել ձյութով բլբլթացող իմ հեղինակային կաթսան»: Հարգելի ընթերցողի պնդմամբ` կալանավայրում գտնվող կնոջ հույզերը կարող են խռովել արդարներիս, սրբերիս անապական հոգիները և գրոհել հատկապես մարտիրոսության համար առանձնացված մատղաշ սրտերը: «Վերջին դատաստանից առաջ» նա ինձ տվեց ընդամենը մեկ նախադասություն ասելու իրավունք, և ես որոշեցի մեկ տեղեկություն փոխանցել նրան. «Բանտված բոլոր կանայք սեպտեմբերի 1-ին տեսակցություն են խնդրում, որ իրենց երեխաներին իրենց ձեռքով դպրոց ճանապարհեն»:
-Եթե հնարավոր լիներ տարիները հետ պտտել, ի՞նչ կանեիր, ինչ արժեքներով, ինչ սկզբունքներով կապրեիր:
-Նախ ավելի ուշադիր կլինեի առողջությանս՝ սա ամենակարևորն է: Հետո շատ պլպլան, իրենցով շատ հիացած, պոռոտախոս մարդկանցից հեռու կմնայի: Ինչ լավ խոսք է մեր հայկական՝ տասը չափի ու նոր կտրի ասվածքը, այո՛, հենց այդպես կանեի ամեն բան: Ես ախր շատ զգացմունքային եմ ապրել իմ կյանքը: Զգացմունքներն, իհարկե, չես կարող վանել քեզնից, բայց պետք է խելոք անես անելիքդ, միշտ մտածես հետո-ի, հետևանքների մասին: Ֆրանսիան ուրիշ իրականություն է, Հայաստանն՝ այլ: Այն դեղերը, որ ես բերեցի Հայաստան, Ֆրանսիայում լեգալ վաճառվում են, ես իսկապես չեմ իմացել, որ Հայաստանում դա թմրամիջոց է համարվում ու հիմա պատիժ եմ կրում դրա համար: Կուզե՞ս ասեմ, որն է իմ ամենամեծ մեղքը. այն, որ ես չեմ ճանաչել Հայաստանը, այստեղ հիմա ապրող մարդկանց չեմ ճանաչել, բայց սա իրոք, մեծ մեղք է, ու ես հենց դրա համար էլ պատժվել եմ:
-Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ ինձ հյուր էիր եկել, մենք մի թեժ բանավեճ ունեցանք. ես ասում էի, որ այսօրվա սփյուռքը չի ճանաչում Հայաստանը և ուրեմն՝ չի կարող օգնել նրան, իսկ դու տալով շատ բարերարների անուններ, պնդում էիր հակառակը: Հիմա, որ վերադառնանք այդ զրույցին…
-Հիմա ամեն բանի ես այլ հայացքով եմ նայում, լրիվ այլ: Այսքան անարդարություն, որ Հայաստանում կա, իհարկե, ոչ մի օժանդակություն էլ չի փրկի. եթե կովը երդիկից դուրս հանողը կա, կուզես աշխարհը բեր, լցրու էդ տունը: Չնայած, հիմա որտեղ է կարգին, որ Հայաստանում էլ կարգին լինի, տեսա՞ր մի օրում ինչ օյին բերին Ֆրանսիայի գլխին:
-Եթե չեմ սխալվում, դու աղջիկ ունես այնտեղ, ի՞նչ խորհուրդներ ես նրան տալիս հիմա որպես մայր: Այս ամենից հետո փոխվե՞լ են խորհուրդներդ:
-Գիտես, հիմա ոչ մեկը խորհուրդների կարիք չունի: Բոլորն ամեն բան գիտեն: Ինձ էլ էր այդպես թվում, քանի դեռ չէի ընկել այստեղ: Պետք է զգույշ լինել, շատ զգույշ:
-Տես, երբ մենք ազատության մեջ ենք, մի տեսակ տարրալուծվում ենք խառնիխուռն իրերի, երևույթների մեջ, քաղաքի, մեր հարազատների ձայները, կյանքի բազմազանության պատրանքը թույլ չի տալիս, որ մեզ մեխենք պատին ու հասկանանք ամենակարևոր բաները, առերեսվենք մեզ հետ: Իսկ ազատազրկումը, միգուցե հենց պատին մեխվելն է, ուր մարդու կողքից հավաքվում են օժանդակ հարմարությունները, բոլոր հենակները և ինքը մնում է մերկ ու մենակ, ուր մարդը դատապարտված է իրեն տալ ամենադժվար հարցերը և պատասխանել դրանց, չէ՞: Դու ինքդ քեզ ի՞նչ ես հարցնում հիմա:
-Իհարկե, մարդն ահագին փոխվում է այստեղ, ես էլ փոխվեցի: Ճիշտ ես, կյանքի աղմուկը չի թողնում, որ իրական կյանքը, մարդկանց ճանաչես: Դրսում երևի մենք զբաղված ենք հենց ամենաանկարևոր բաներով: Որովհետև մարդը պիտի նախ իրեն ճանաչի, որ կարողանա ճանաչել նաև իր շրջապատը, կյանքը: Բայց այլ մարդիկ միշտ քեզ զբաղեցնում են իրենցով, իրենց հոգսերով և դու չես հասցնում քեզնով զբաղվել, քեզ ուսումնասիրել, ճանաչել: Այստեղ, ես նախ ինձ ճանաչեցի, պարզվեց, որ ես իսկի իմ մի տոկոսն էլ չէի ճանաչել:
-Հետո՞, ճանաչելուց հետո սիրեցի՞ր քեզ, թե՞ հակառակը:
-Էս ինչ դժվար հարցեր ես տալիս. Դու, օրինակ, սիրո՞ւմ ես քեզ:
-Իմ երազած աղջիկը չեմ, հաստատ, ես այնքան հիմարություններ եմ արել իմ կյանքում, այնքան սխալներ: Ասեմ՝ չես էլ հավատա, որ չնայած ինձ չեն ազատազրկել, բայց ամիսներ, անգամ տարիներ շարունակ կարող եմ փակել ինձ չորս պատերի մեջ և չապրել, չշփվել…
-Չէ, կյանքը պետք է ապրել, ափսոս է: Մի օր էլ նայում ես հայելուն և տեսնում, որ քեզնից բան չի մնացել: Տեսնում ես, միանգամից նկատեցիր, որ տեսքս տեսք չէ:
-Բայց անհետաձգելի բուժօգնություն ստանալը քո իրավունքն է.դու իրավունք ունես զննվել քո նախընտրած բժշկի մոտ քո դրամական միջոցներով: Դիմե՞լ ես:
-Հա, հա, կլինի, շուտով ամեն բան կկարգավորվի, կվերջանա, պոկվեմ էստեղից, տուն գնամ, տուն: Բայց դու վերանայի կյանքդ, թեթև, աշխույժ ապրի: Երբ դրսում ես, չես հասկանա, թե ինչքան հնարավորություն ունես երջանիկ լինելու: Անգամ կյանքի դժվարություններն են հետաքրքիր, դրանք մանրուքներ են, ուղղելի բաներ, որովհետև դու ազատություն ունես, բանտված չես և կարող ես ամեն բան ամեն օր շտկել: Այն, որ լույսը բացվում է, նոր օր է սկսվում…կա՞ ավելի երջանիկ բան, չկա: Մարդիկ դա չեն հասկանում, կամ հասկանում են, երբ տարիները կորցրած են լինում: Ամենամեծ բանը մարդու կյանքում ազատությունն է, ազատություն ունես, գործիր, մի կանգնիր:
-Հա, ճիշտ ա ասում, հիմա ես էլ եմ գլխիս տալիս, որ ամեն ինչի համար տենց մտածում էի, ինձ կոտորում, յանի՝ խի՞: Մարդդ տունը մենակ բեմվե ա բերել, էտի եփի կեր, կռիվ մի սարքի:
-Ի՞նչ. բեմվե՞:
-Յա, չգիտե՞ս էդ ինչ ա:
-Մեքենա նկատի ունե՞ք:
-Չէ՝ բ-բրինձ, մ-մակարոն, վ-վերմիշել, բեմվե:
-Հա, նոր հասկացա, հիմա էստեղ բացի բեմվեից այլ բան տալի՞ս են. ձեր սննդի մեջ նախատեսված է միս, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն, հյութ, մուրաբա, քաղցրավենիք, թեյ, սուրճ…
-Ոչինչ, ոչինչ տալիս են, հետո ստեղ խանութ կա, ինչ պետք ա կարաս առնես, խեղճ չենք մնում ոչ մի բանից: Բայց էսի ինչ հարցաքննություն ա, էսի որդուց ա ասվել, որ արվի:
-Գիտե՞ք, օրենքը Ձեզ թույլ է տալիս իմ ոչ մի հարցին էլ չպատասխանել և թույլ չտալ, որ ես Ձեզ նկարեմ: Այնպես որ, եթե թույլ չտաք, ես իրավունք չունեմ:
-Ես «լյուբոյ» հարցի պատասխանող եմ. հարց չկա:
-Հա՞, ինչ ուզեմ՝ հարցնեմ:
-Դավայ, հարցրա, տենամ էդ ի՞նչ հարցեր ա, որ ես պիտի վախենամ:
-Սիրած տղամարդ ունե՞ք, Ձեզ այցելում է:
-Հա, բա ոնց:
-Իսկ տեսակցության ժամանակ սեքսով զբաղվելու դժվարություններ կա՞ն, այդ առումով ի՞նչ խնդիրներ կան:
-Ոչ մի հարց էլ չկա, խի սրանք մարդ չե՞ն, իրանք սեքսով չե՞ն զբաղվում. բնական բան ա, ինչ բնական է, բարոյական է, էտի գիտե՞ս:
-Դե հա, ոնց չգիտեմ, բայց մի բան լավ չեմ հասկանում, էստեղ ընդամենը մի կին կա երեխայի հետ, որը օգտվում է մինչև երեք տարեկան երեխամոր համար նախատեսված բոլոր առավելություններից, էդ դեպքում մնացած կանայք էլ կարող են հղիանալ և ավելի լավ պայմաններում հայտնվել չէ՞, բայց ինչո՞ւ դա չեն անում:
-Քուրո, ախր լիքը հարցեր կան է, որը ասեմ. էդ որ մի մերը կուզի իրա էրեխուն ստեղ մեծացնի, դու կանեի՞ր տենց բան:
-Հա, չէի անի, ճիշտ ես, ախմախ հարց տվեցի փաստորեն:
-Ոչինչ, մի քիչ լավ մտածի ուրիշ հարց տու:
-Մի հարց էլ կա, բայց…
-Արխային ասա, կարգին դուխով աղջիկ ես երևում:
-Նայի, ես հարցնեմ, բայց եթե չուզես, մի պատասխանի:
-Էտի վարիանտ չի, հարցը ասիր, պատասխանը ինձնից տեղում վեկալում ես:
-Լավ, ասա ազնիվ. այստեղ նույնասեռականներ շատ կա՞ն, տարածվա՞ծ է այս երևույթը:
-Ազիզ, էդ ինչ ա:
-Դե, որ աղջիկը աղջկա հետ էլի…
-Հա՜, լեսբիանկա՞: Որ ասեմ շատ են, հաստատ սուտ կլնի: Բայց մի քանի հատ կան, շատ չեն: Էտի նենց բան ա, որ սաղ տեղերն էլ կան: Բայց ասենք, մենք գիտենք էլ, որ օրինակ ռուս կնիկների բերդերում դրանք լիքն են, պաչկեքով, ստեղ տենց տարածված չի: Էտի ես քեզ հաստատ եմ ասում: Դե ուզում են իրար հետ ըլնեն, թող ըլնեն, էտի ինչ հարց ա: Ինձի մեկ ա, ես ուրիշի տեղաշորի տակ կյանքում ոչ մտել եմ, ոչ էլ՝ կմտնեմ:
-Մեկ էլ գիտեք, ինչն ինձ շատ զարմացրեց. ում տեսա շատ մաքուր հագնված, շպարված էր:
-Քուրո, ես քեզ մի բան ասեմ. ստեղ սաղս գիտենք, որ քեզ կեղտոտ պահեցիր, թե չէ, մի հիվանդություն կողքից կգա, կկպնի: Ով էլ, որ իրան լավ չի հետևում, վրից հոտ-մոտ ա գալիս, վրեն խոսում ենք, ասում ենք՝ քեզի մաքուր պահի: Սենյակից գոզահոտ եկավ, թե չէ՝ վերջ, սաղ ոտի են: Խի որ ստեղ ենք, պտի մեզ խոզի պես պահե՞նք: Նայի, հայելին ջեբս, ուր գնամ, էսի հետս ա: Աղջկա կյանքը ստեղ չի պրծնում, ես դաժե կասեի՝ ստեղից ա սկսվում: Բայց ես քեզ «ատդուշի» մի բան ասեմ, ստեղ էնքան կուլտուրական, լավ սովորած աղջիկներ, կնիկներ կան, արի կլնի, թող իրանք քո հետ գան խոսան էլի, հետո չիմանան, թե ստե սաղ կորած մարդիկ են. հա, իմ հոդվածը ռազբոյ ա, ես գլխին տվել տարել եմ, չնայած դրան հասնում էր, բայց ստե էնքան անմեղ հրեշտակ կա, որ խոսա, կասես իսկական գրող ա: Էս պատի նկարները տենո՞ւմ ես, էլի նստած աղջիկ ա նկարել, սիրուն ա, չէ՞:
-Շատ սիրուն…
-Բա, էսի հո բոմժանոց կամ բոզանոց չի, լիքը տեղը-տեղին մարդիկ կան ստեղ, կանչի հլը խոսա հետները, հենա ընդեղ նստած ա, սպասի կանչեմ, էտի կուլտուրական կխոսա՝ էլ դու սուս:
-Բարև Ձեզ:
-Բարև, ինչ տխուր աչքեր ունես դու, ինչու ես այդքան տխուր:
-Վայ, ե՞ս, իսկապե՞ս:
-Հա, աչքերիդ մեջ շատ տխրություն կա, ես էլ քիչ առաջ ուզում էի քեզ մոտենալ և հարցնել:
-Այ քեզ բան, վառվեցի ուրեմն, իսկապես որ ուրախ չեմ, բայց Դուք եք նեղ տեղում, Ձեզնից ասեք, Դուք ո՞նց եք: Հարցնում եմ, բայց այս հատուկ, փակ գոտիներում կարծես ինքնապատասխանիչ է միանում, երբ ուզում ես իմանալ, թե իրականում մարդը ոնց է, ինչ խնդիրներ ունի: Բոլորն ասում են՝ լավ եմ, պայմաններից չեմ դժգոհում, անընդհատ նույն գերազանցիկ պատասխանները: Պարզ է, որ ծառայության մեջ գտնվող զինվորը կամ դատապարտյալը կաշկանդված է և չի ուզում բարձրաձայնել խնդիրների մասին, որովհետև հարցնողը գնում է, իսկ դու մնում ես այս համակարգի հետ առերեսված, չէ՞: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է այս տարածքում անկեղծ խոսքուզրույց:
-Դե, իհարկե սահմանափակումներ կան: Մեկ-մեկ հեռուստատեսությունն այնպիսի հաղորդումներ է ցույց տալիս կալանավայրերի մասին, որ ասում ես՝ այ մարդ, սա սանատորիա է, դրախտ է, ինչ է: Բայց, պարզ է, որ այստեղ մարդիկ պատիժ են կրում, քեզ ազատությունից են զրկում, ոնց կարող է ամեն բան կատարյալ լինել. չի կարող: Եվ մարդն էլ, այո, ինչ որ տեղ կաշկանդված է, չի կարող չկծել լեզուն: Ինչ ճիշտն է՝ ճիշտը:
-Բայց այդ դեպքում պայմանների բարելավում չես կարող սպասել, եթե չբարձրաձայնես խնդիրների մասին, չէ՞: Ես՝ որպես լրագրող, շատ կուզեի ինչ-որ բանով օգտակար լինել…
-Օրինակ՝ ինչպես, ի՞նչ կարող եք անել Դուք:
-Օրինակ, ես տեղյակ եմ, թե կառավարության որոշմամբ կալանավորված անձին կամ դատապարտյալին ամիսը քանի բարձի երես, խոհանոցային ինչ սպասք, քանի ատամի մածուկ , քանի օճառ կամ այլ հիգիենիկ պարագա է հասնում կամ ասենք՝ ճաշի մեջ քանի գրամ պիտի լինի միսը կամ թեկուզ՝ քանի ժամ պիտի լինի ձեր զբոսանքը, տեսակցության տևողությունը և այլն: Եվ եթե, դուք ինձ անկեղծորեն ասեք, իրական թվերը, կարծեմ, դժվար չի լինի պնդել , որ պետական բյուջեի հատկացումները նպատակային ծախսվեն և ձեր պայմանները բարելավվեն:
-Եթե Դուք անկեղծություն եք ուզում, ես անկեղծ էլ կպատասխանեմ. հարցրեք այստեղ գտնվող ցանկացած կնոջ և նա Ձեզ կասի, որ մեր խնդիրը ոչ թե մի քանի հիգիենիկ պարագան է, օճառը կամ մսի կտորը, այլ՝ տուն գնալը մեր երեխաներին հասնելը: Մեր այս հոգեվիճակում մի կտոր հացն էլ կուլ չի գնում ու կարևոր էլ չէ, թե մենք ինչ ենք ուտում կամ խմում: Մեր աչքին այդ բաները չեն գալիս: Մենք ամաչում ենք մեր այս վիճակից, այս կյանքից, մենք մի բան ենք ուզում միայն՝ գնալ, հասնել մեր երեխաներին, հասկանո՞ւմ եք:
-Հա: Հասկանում եմ: Երբ ինձ ասեցին, որ բոլոր երեխատեր կանայք պնդում են, որ հենց սեպտեմբերի 1-ին իրենց տեսակցությունը վերցնեն, որպեսզի իրենց երեխաներին իրենց ձեռքով ուղարկեն դպրոց, ես շատ հուզվեցի: Իսկ ազատազրկված տղամարդիկ այդ օրը բնավ էլ չեմ կարևորում…ապշելու կանայք են հայ կանայք, ցեղասպանությունից մինչև հիմա գիրքը մեջքներից, վզներից կապած է: Դա հույս է, շատ մեծ հույս է, որ մեր երկիրը չի կորչի աշխարհի քարտեզից, հայ կինը կբռնի երկրի ծնկից, չի թողնի, որ նա ընկնի:
-Էհ, ինչեր տարավ հայ կինը, մանավանդ այս վերջին տարիներին. երբ փշուր-փշուր դարձավ էս երկիրը, երբ մի ժամ լույս էին տալիս, երբ տղամարդիկ մի կոպեկ էլ տուն չէին բերում: Ինչերի միջով ենք անցել: Ես որ քեզ պատմեմ, չես հավատա. էրեխեն վեր կացավ, թե սոված եմ, տունն էլ մի կտոր փայտ չկար: Ասի, ինչ անեմ, գոնե վառարանը կպցնեմ, մի բաժակ չայ տամ…հավատո՞ւմ ես, գիշերով մենակ կնիկ անտառ եմ մտել, էն ժամանակ դեռ գյուղում էինք ապրում: Ու մտա թե չէ, մեկ էլ մթի մեջ պսպղան աչքերով…հիմա էլ հիշում եմ, սիրտս վատանում ա, գիտե՞ս. ոչ արջ էր, ոչ լուսան էր, չգիտեմ ինչ գազան էր, տեսնեմ միանգամից վրա ա գալիս: Չոքել եմ, հետը մարդու նման խոսացել, հավատո՞ւմ ես՝ ասի, ինձ բախշի, էրեխեքս կոտորվում են սովից: Էն Աստվածը՝ շուռ եկավ, մարդու պես գնաց:
-Այ քեզ բան, իսկապե՞ս:
-Երկու երեխուս արև եմ երդվում, հավատա: Էհ, տեսնես հիմա Աստված ինչ ա մտածում, որ ինձ որպես խարդախ դատապարտեցին: Ես ուր՝ խարդախությունն՝ ուր:
-Փաստորեն կանանց մոտ երկու հոդված է ամենաշատը կրկնվում՝ առաջինը՝ կավատությունը, երկրորդը՝ խարդախությունը…
-Ախր էդ խարդախություն կոչվածը մի սարդոստայն է, որ ցանկացած մեկի կարող են գցել դրա մեջ: Էս երկրում արդեն բոլորը բոլորին պարտք են՝ ղեկավարությունից մինչև ներքև: Ով էլ չի կարողանում իր պարտքը տա, խարդախ ա, հա՞ դառնում: Ամենամեծ խարդախությունն այն է, որ առողջ տղամարդուն աշխատանք չեն տալիս, գնա աշխատի, իր արժանապատվությունը տեղը՝ ապրի, իր ընտանիքը պահի: Ես չեմ ասում, թե ես ոտքից գլուխ անմեղ եմ, բայց իմ արած հանցագործությունը հենց էս խարդախությունից է գալիս, էս վիճակից է գալիս, թե չէ ես հիմա խանում-խաթուն իմ տանը նստած կլինեի, իմ տանը, որ մի բաժակ, մի ափսե առնում էի ու ուրախանում, ժամերով նստում նայում էի մի բաժակի, որ իմ քրտինքով եմ առել ու իմ էրեխեքը էս սիրուն բաժակով պիտի ջուր խմեն…երանի շուտ պրծնենք, գնանք էստեղից:
-Մի հարց ինձ շատ է հուզում. հոգեբաններն ասում են, որ հանցագործության պահից մարդն իրեն ուրիշ է համարում, բոլորից տարբեր այն ուրիշը, որի վերջնական ուրիշությունն ինքը ընդունում է կալանավայրում: Այսինքն՝ ազատազրկումը վերջնական հաստատում է նրա այդ ուրիշությունը: Արդյո՞ք դա այդպես է, օրինակ, ուզում եմ հասկանալ իմ ու Ձեր սոցիալական վարքագծի տարբերությունը: Համաձա՞յն եք, հոգեբանների այս պնդման հետ:
-Չէ, հակառակը. ես հենց դրա համար եմ ինձ ուտում: Ասում եմ, ես էլ ուրիշ կանանց նման մի կին եմ. իմ ուշքնումիտքը իմ էրեխեքն են՝ ինչ արեցին, ինչ կերան, ուր գնացին: Հիմա ես մյուս կանանցից ինչով եմ տարբերվում՝ ոչ մի բանով: Հազարավորները հազար ու մի ղալաթ են անում, միլիոններ թալանում, անգամ մարդ սպանում ու ազատ ապրում իրենց համար: Իսկ էստեղ կանանց են կալանավորել մի անզգույշ քայլի համար: Բան չեմ ասում, էստեղ էլ կան մարդասպաններ, շատերին շատ մեծ վնաս տվածներ, բայց դե շատ լավերն էլ կան, ազնիվ, կարգին կանայք, չհանդիպեցի՞ր:
-Իհարկե, հանդիպեցի, զրուցեցի. երբ ազատվեք, մտածե՞լ եք, առաջին օրն ինչպես եք ապրելու, ի՞նչ եք անելու, շա՞տ են կարոտած մարդիկ, կարոտած վայրերը…
-Մի բան, մենակ մի բան, էրեխեքիս առնեմ ծոցս, պինդ գրկեմ ու օրերով բաց չթողնեմ գրկիցս: Մենակ էդ եմ երազում, ուրիշ բան չի գալիս աչքիս. գնամ համով-համով եփեմ, էրեխեքս ուտեն, թելս կտրվում ա կարոտից, զարմանում եմ, որ էստեղ մայրերի աչքը կպնում է գիշերը: Ես հենց աչքս փակում եմ՝ էրեխեքս զույգ-զույգ դեմս կանգնում են, դե արի ու քնի:Երկու տարի ա, չեմ քնել…
շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
-
11:37 • 28.03.24 Դանա Ուայթը պատմել է՝ ինչպես է մեկ գիշերում 3 մլն դոլար կորցրել
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)