Չինացի կնոջ մոտ արցունքների փոխարեն քարեր են թափվում
Չինաստանի Շանդոնգ նահանգում Դինգ Աիհուա անունով մի կին հայտնում է, որ արցունքների փոխարեն իր մոտ քարեր են թափվում, հայտնում է Daily Star պարբերականը:
Կնոջ մոտ նման անբացատրելի երևույթը սկսել է յոթ տարի առաջ, երբ վերջինս աչքերում ցավ է զգացել: Ամուսինը շոկի մեջ է ընկել, երբ կնոջ աչքերում հայտնաբերել է քար: Քարը հեռացնելուց հետո կինը որոշ ժամանակ լավ է զգացել, սակայն հետո նույնը կրկնվել է, գրում է պարբերականը:
Ամուսինները բժշկի դիմել են, սակայն նրանց խելագարի տեղ են դրել և նրանք որոշել են դիմել լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի դեպք գրանցվել էր 2014թ Եմենում: 12-ամյա աղջկա աչքերից արցունքների փոխարեն քարեր էին թափվում: Եմենի գյուղերից մեկի բնակիչ Սաադիյա Սալեհի կոպերը արտադրում էին փոքրիկ, ամուր քարի կտորներ, որոնք, նախքան ընկնելը, բնական կերպով մղվում են դեպի նրա աչքի առաջնամասը:









