Ռումինուհին բաճկոն է գործել իր իսկ մազերից, որոնք հավաքել է 20 տարի
Ռումինուհի Օրտանսա Պասկարիուն արտասովոր բաճկոն է գործել իր իսկ մազերից:
Ինչպես գրում է Oddity Central-ը` կինը 20 տարի շարունակ հավաքել է իր թափվող մազերը և կարծելով, որ բավականաչափ մազ է կուտակվել` որոշել է յուրահատուկ զգեստ պատրաստել դրանից:
65-ամյա Օրտանսան պատմել է, որ մազերը հավաքել սկսել է իր հայրենի քաղաքում տարածված ավանդույթի համաձայն, ըստ որի` կինը երբեք չպետք է դեն նետի իր մազերը` գեղեցկությունը պահպանելու համար:










