Խոջալուի ազատագրման գործողությունը փայլուն սկիզբ, ընթացք և ավարտ ունեցավ. Հրանտ Մելիք–Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ Խոջալուի ազատագրումը դարձավ առաջին խոշոր հաղթանակը, որը շրջադարձային էր Արցախի հանդեպ Ադրբեջանի զինված ագրեսիան հաղթահարելու գործում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում ամեն տարի փետրվարի վերջին օրերին հայկական կողմի հասցեին մեղադրանքներ են հնչեցնում՝ նպատակ ունենալով հայատյացության քաղաքականությունը միջազգային մակարդակ բարձրացնել։ Սակայն, ըստ նրա, վերջին տարիներին այդ մարտավարությունն սկսել է աշխատել հենց Ադրբեջանի դեմ։ Քաղաքագետը նշում է, որ որքան շատ է Ադրբեջանը պահանջում միջազգային կառույցներից քննադատել հայկական կողմին Խոջալուի համար, այնքան մեծանում է այդ դեպքերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու նույն միջազգային փորձագետների ցանկությունը, և հենց այստեղ է, որ Ադրբեջանը խնդրի առջև է կանգնում։
- Պարոն Մելիք-֊Շահնազարյան, 24 տարի առաջ այս օրը Արցախի մարտիկներն ազատագրել են Խոջալուն։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ այս գործողությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետագա ընթացքի վրա։
- Խոջալուի ազատագրումն ու այնտեղ տեղակայված ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը դարձավ առաջին այն խոշոր հաղթանակը, որը կարելի է շրջադարձային համարել Արցախի հանդեպ Ադրբեջանի զինված ագրեսիան հաղթահարելու գործում։ Ճիշտ է, մինչ 92 թվականի փետրվարը Արցախի պաշտպանության բանակի մարտիկներին արդեն հաջողվել էր կարևոր ռազմական նվաճումներ ունենալ Տողում և Սարինշենում, իսկ հետո նաև Ստեփանակերտի անմիջական հարևանությամբ կամ արվարձաններում գտնվող Լեսնոյ, Մալիբեյլի, Աշաղը, Ղուշչուլար, Ղարադաղլը և Կրկժան բնակավայրերում, այնուամենայնիվ, վստահ կարելի է պնդել, որ Խոջալուն դարձավ այն հանգրվանը, որից հետո ադրբեջանա–արցախյան պատերազմում ուժերի հավասարակշռությունը կտրուկ փոխվեց մեր օգտին։
Սա փառահեղ մի հաղթանակ էր, որի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Խոջալուն ստրատեգիական նշանակություն ուներ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների համար։ Այնտեղ է գտնվում Արցախի միակ օդանավակայանը, որն այն ժամանակ Մայր Հայրենիքի հետ արցախահայության կապը պահելու միակ հանգույցն էր։ Բացի այդ, ընդամենը երկու տարվա ընթացքում եռապատկելով Խոջալուի բնակչությունը, Ադրբեջանի իշխանություններն այդ ավանը վերածել էին հարվածային իսկական բռունցքի, որտեղից անընդհատ հրթիռակոծվում և ռմբակոծվում էին Ստեփանակերտը, Ասկերանը և հարակից հայկական գյուղերը։ Իսկ Խոջալուից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Աղդամում (այժմ՝ Ակնա) ադրբեջանցիները բավական մեծաթիվ բանակ էին հավաքել, որի վերջնական նպատակը Ստեփանակերտի գրավումը պիտի լիներ։
Արցախահայությանը ոչինչ չէր մնում, քան լիկվիդացնել այն վտանգը, որը սպառնում էր երկրի ողջ բնակչությանը։ Խոջալուում տեղակայված կրակակետերի և զինված ուժերի ոչնչացումը Ստեփանակերտի բլոկադան ճեղքելու, Արցախի հյուսիսի և հարավի միջև կապը վերականգնելու, հայկական բնակավայրերի շուրջօրյա ռմբակոծությունները դադարեցնելու, օդային ճանապարհով Հայաստանի հետ հաղորդակցման հնարավորություն ստեղծելու և կարևոր այլ խնդիրներ լուծելու միակ ճանապարհն էր։ Ի պատիվ մեր ազատամարտիկների՝ պետք է ասել, որ Խոջալուի ազատագրման գործողությունը փայլուն սկիզբ, ընթացք և ավարտ ունեցավ։
- Ադրբեջանական կողմը «մարտերը» տեղափոխել է տեղեկատվական/քարոզչական դաշտ։ Ամեն տարի այս օրերին նրանք տարբեր հարթակներում բարձրացնում են Խոջալուի հարցը։ Ի՞նչ խնդիր է, վերջին հաշվով, փորձում լուծել նրանց քարոզչամեքենան։
- Այո՛, անցած տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորված «ավանդույթ» է դարձել ամեն փետրվարի վերջին օրերին հայկական կողմին տարաբնույթ մեղադրանքներ առաջարկելը և մամուլում ու քարոզչական այլ հարթակներում, բառիս բուն իմաստով, վայնասուն բարձրացնելը։ Նրանց նպատակը թերևս պարզ է՝ փորձում են հայատյացության քաղաքականությունը միջազգային մակարդակ բարձրացնել։ Բայց, պետք է ասել, որ վերջին տարիներին այդ մարտավարությունն սկսել է աշխատել հենց Ադրբեջանի դեմ։ Միթե՞ Ալիևի վարչակազմում հավատում էին, որ աշխարհին ներկայացվող իրենց հորինվածքը պետք է անվերապահորեն ընդունվեր։ Միթե՞ պարզ չէր, որ կեղծիքը բացահայտվելու է և ջրի երես են դուրս գալու բոլոր այն փաստերը, որոնք ժամանակին դարձել էին Խոջալուի բնակիչների մի ստվար զանգվածի ողբերգական մահի պատճառ։
Անցած երեք–չորս տարիների ընթացքում հայկական կողմը հետազոտական լուրջ աշխատանք է իրականացրել՝ բացահայտելով ու նույն միջազգային հանրությանը ներկայացնելով Խոջալուի հիշատակված բնակիչների զոհվելու իրական պատճառները։ Կարծում եմ՝ հիմա արդեն ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել այն փաստը, որ ադրբեջանական ավանի գրոհից առաջ հայկական կողմը բազմիցս զգուշացրել է բնակիչներին, որպեսզի լքեն մարտական գործողությունների դաշտը։ Որ Խոջալուի բնակիչների համար մարդասիրական միջանցք էր թողնվել, որը հնարավորություն է տվել նրանց անվտանգ հեռանալ քաղաքից և հասնել Աղդամի մոտակայքում ամրապնդված իրենց հայրենակիցներին։ Որ Խոջալուում մնացած ավելի քան 700 ադրբեջանցիներն անվտանգ տեղափոխվել են Ստեփանակերտ, պահվել այնտեղ մի քանի օր և առանց որևէ պայմանների հանձնվել Ադրբեջանին։ Այս բոլոր փաստերը հաստատված են, այդ թվում նաև ադրբեջանական աղբյուրների կողմից։
- Այդ պարագայում ո՞րն է վեճի առարկան։ Ինչպե՞ս են ադրբեջանցիներն ապացուցում, որ Խոջալուի ողբերգության մեղավորը հայկական կողմն է։
- Վեճ, որպես այդպիսին, չկա։ Ապացույցներ՝ նույնպես։ Կան միայն հայկական կողմին ուղղված մեղադրանքներ։ Իսկ «Խոջալուի ողբերգություն» ասվածն էլ այդ ավանի հետ կապ ունի այնքանով միայն, որ այնտեղ զոհվել են հենց Խոջալուի բնակիչներ։ Իրականում, սակայն, դա ոչ թե Խոջալուի, այլ Աղդամի ողբերգություն էր։ Դեպքը տեղի է ունեցել հենց Աղդամում, որտեղ, ինչպես արդեն ասացի, ադրբեջանական բավական մեծաթիվ զորք էր կուտակված։ Խոջալուի բնակիչների զոհվելու վայրն այն ժամանակ ամբողջությամբ վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից, նրանք էլ կրակել են այդ դժբախտների վրա։ Հնարավոր է՝ դա շփոթության արդյունք է եղել, բայց Ադրբեջանում քննարկում են նաև այլ պատճառներ՝ կապված Այազ Մութալիբովին պաշտոնանկ անելու Ադրբեջանի Ազգային Ճակատի մտադրության հետ։ Այս ամենի մասին շատ է խոսվել, նյութեր հրապարակվել և այլն։ Հետաքրքրասեր ընթերցողին կարող եմ խորհուրդ տալ ծանոթանալ xocali.net կայքի նյութերին, «Ходжалинское дело: особая папка» գրքույկին կամ «Между голодом и огнем» փաստագրական ֆիլմին։ Հիշատակված այս հրապարակումներում տրված են Խոջալուի ազատագրմանն ու դրան հետևած Աղդամի ողբերգությանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները։
- Փաստերը մեկ բանի մասին են խոսում, Ադրբեջանի պետական քարոզչամեքենան՝ մեկ այլ բանի։ Ինչպե՞ս է Ալիևի վարչակազմին հաջողվում միջազգային հարթակ հանել ստի և կեղծիքի վրա հիմնված այդպիսի մի տեսություն։ Չէ՞ որ, եթե անկեղծ լինենք, պիտի փաստենք, որ ադրբեջանական քարոզչությունը որոշակի ազդեցություն ձևավորել է ղարաբաղյան հակամարտության միջազգային ընկալման վրա։
- Կեղծիքը միջազգային ասպարեզ հանելու միակ հնարավորությունը դրա անսահման տիրաժավորումն ու նույն միջազգային հանրության անտեղյակությունն է անցած դարավերջում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Առողջ բանականություն ունեցող ոչ մի մարդ չի կարող անտարբեր մնալ այն ահասարսուռ տեսարանների հանդեպ, որոնք ժամանակին տեսագրել է Չինգի Մուստաֆաևը։ Խոսքս աղդամյան ողբերգության զոհերի կադրերի մասին է։ Ժամանակին այդ կադրերը լուրջ ազդեցություն են ունեցել նաև Ադրբեջանի հասարակության վրա, որի պատճառով Մութալիբովը ստիպված է եղել լքել նախագահական նստավայրը։ Տեսնելով, որ այդ կադրերը որոշակի տրամադրություններ են առաջացնում հասարակական շրջանակներում, Ալիևի վարչակազմը որոշել է նույն այդ կադրերը օգտագործել նաև միջազգային հանրությանը խաբելու գործում։ Լինեին նման կադրեր, օրինակ, Շուշիի ազատագրումից հետո, պիտի խոսեին «Շուշիի ողբերգության» մասին։ Բայց ադրբեջանական քարոզչությունը շատ ավելի հեռուն է գնացել։ Երևի թե, կարծելով, որ այդ կադրերը բավարար չեն մարդկության խիղճը շարժելու համար, նրանք համացանցում գտնում են դաժան այլ լուսանկարներ ևս, օրինակ, Կոսովոյի պատերազմից կամ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից, և փորձում դրանք նույնպես ներկայացնել որպես «Խոջալուի ողբերգության» ապացույց։
Բայց որքան մեծանում է ադրբեջանական քարոզչության ծավալը, որքան շատ են նրանք պահանջում միջազգային կառույցներից քննադատել հայկական կողմին Խոջալուի համար, այնքան մեծանում է այդ դեպքերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու նույն միջազգային փորձագետների ցանկությունը։ Եվ ահա այստեղ է, որ Ադրբեջանը խնդրի առջև է կանգնում։ Ահա թե ինչու է ադրբեջանական կողմը մերժում հետաքննություն անցկացնելու մասին ցանկացած խոսակցություն։
- Ադրբեջանական կեղծարարության ծավալն այնքան է մեծացել, որ նրանց տարածած սուտը բացահայտելու և հերքելու համար բավական մեծ ռեսուրսներ են այլևս անհրաժեշտ։ Եթե այս կոնտեքստում խոսենք Խոջալուի ազատագրման և դրան հետևած զարգացումների մասին, ապա բավարար համարո՞ւմ եք հայկական կողմի ջանքերը ճշմարտությունը վերհանելու ուղղությամբ, թե՞ այնուամենայնիվ դեռ աշխատանք կա տանելու։
- Կոնկրետ Խոջալուի պարագայում, երևի թե, ամեն ինչ արված է։ Կամ՝ գրեթե ամեն ինչ։ Կարծում եմ՝ մեր միակ խնդիրը վերաբերում է նրան, որ ղարաբաղյան հակամարտության իրադարձությունների հետազոտումն էպիզոդային բնույթ է կրում։ Խոսքս ավելի հասկանալի դարձնելու համար դիտարկենք նույն Խոջալուի ազատագրման գործողությունը։ Հարցազրույցի սկզբում արդեն ասացի, թե ինչ կարևոր նշանակություն ուներ այդ ավանը հայկական կողմի համար։ Այն պետք էր ազատագրել և ազատագրվեց։ Բայց եթե նույն հարցը դիտարկենք այնտեղի բնակիչների ողբերգական մահի կոնտեքստում, ապա պետք է ժամանակային և տարածքային առումով ավելի հետ գնալ և հիշել դեռևս 1991 թվականի նոյեմբերի 20-ին խոցված ադրբեջանական Ми-8 ուղղաթիռը, որի մեջ էր գտնվում այն տարիների Ադրբեջանի քաղաքական ողջ վերնախավը։ Այդ օրը Այազ Մութալիբովը փաստացի զրկվեց իր քաղաքական թիմից։ Միակ մարդը, որն այդ օրը հրաժարվեց հիշատակված ուղղաթիռը նստելուց, ընդդիմադիր Ազգային ճակատի կարկառուն ներկայացուցիչ Թամեռլան Ղարաևն էր։ Ադրբեջանում գրեթե ապացուցված է համարվում այն փաստը, որ ուղղաթիռը խոցվել է հենց Ազգային ճակատի ներկայացուցիչների կողմից՝ Մութալիբովին պաշտոնանկ անելու նպատակով։ Բայց 91 թվականի վերջին այդ խնդիրը նրանց չհաջողվեց լուծել։ Մութալիբովից ձերբազատվելու համար նոր զոհեր պահանջվեցին։ Արդյունքում՝ տեղի ունեցավ աղդամյան ողբերգությունը։ Ի դեպ, հենց Թամեռլան Ղարաևն է խոչընդոտել, որպեսզի Աղդամում տեղակայված զորքը Խոջալուին օգնության գար։
Փաստեր կան նաև այն մասին, որ Ղարաևը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել Հեյդար Ալիևի հետ, որը 1993 թվականին Ադրբեջանում իշխանության գալուց անմիջապես հետո Թամեռլանին Հնդկաստանում դեսպան է նշանակել, որն այդ պաշտոնում մնացել է 17 տարի։ Հիմա էլ դիվանագիտական առաքելություն է իրականացում Արևելքի այլ երկրներում։ Ընդհանրապես, կարծում եմ, Թամեռլան Ղարաևի 1991-1992թթ. գործունեությունը կարող է հետաքրքիր այլ փաստեր ևս բացահայտել։ Այդ հարցով պետք է զբաղվել։
Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ փոխկապակցված էր։ Միանգամայն ճիշտ եք, ադրբեջանական կեղծարարությունն այնքան է ծավալվել, որ կարելի է անգամ դրա մասին գիտական աշխատություններ գրել։ Բայց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հիմնական և շրջադարձային նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները բավական ուսումնասիրված են։ Բարեբախտաբար, այդ աշխատանքը շարունակվում է նաև այսօր և, պետք է ասել, շատ հաջող ընթացք ունի։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 09:21 • 18/05 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։
-
Իրադարձային 11:39 • 18/05 «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն», «Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն»․ Սանոսյանը հանդիպեց կիրանցեցիներին Կիրանցեցիների մեղադրանքներին՝ առանց իրենց տեղյակ պահելու են ստորագրել, նա պատասխանեց․ «Տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման պրոցես, փորձում ենք հաջորդ պրոցեսն իրականացնել»։
-
Քաղաքականություն 17:37 • 18/05 Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
-
Քաղաքականություն 15:17 • 18/05 «Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն հայտարարել են՝ շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանեն ամեն ինչ. Հայկ Մամիջանյան Հարցին, որ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանն ասաց, թե շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը խոսելու իրավունք ունե՞ն»:
-
Քաղաքականություն 10:07 • 18/05 ՌԴ-ն պետք է վերանայի Հրվ․ Կովկասում իր առաջնահերթությունները, իսկ արցախցիների վերադարձի հարցն օրակարգ վերադարձնելը դրա դրսևորումներից պետք է լինի․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:
-
Քաղաքականություն 14:48 • 18/05 Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Նա տեղեկացրեց, որ կուսակցությունները ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին և համագործակցության, համախոհության մեծ դաշտ գոյացնելուն։
-
Քաղաքականություն 12:20 • 18/05 Մեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, այսօրվա պատկերը դրա լավագույն վկայությունն է․ Սրբազանը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը Բագրատ Սրբազանի խոսքով՝ Շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ Իսկ պատճառը, ըստ նրա, մեկն է ու գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում։
-
Քաղաքականություն 13:07 • 18/05 Կուսակցությունները 2 հարցի շուրջ ունեն կոնսենսուս՝ Փաշինյանի հեռացում և Բագրատ Սրբազանի թեկնածություն՝ որպես անցումային վարչապետ․ Սուրեն Սուրենյանց «Քննարկումից տպավորությունն է այն է, որ մենք ունենք պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ չպիտի լինի Նիկոլ Փաշինյան ղեկավար և պետք է լինի անցումային ղեկավար Բագրատ Սրբազանի թեկնածությունը»,- ասաց նա։
-
Իրադարձային 18:55 • 18/05 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 18/05 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։
-
Իրադարձային 11:39 • 18/05 «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն», «Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն»․ Սանոսյանը հանդիպեց կիրանցեցիներին Կիրանցեցիների մեղադրանքներին՝ առանց իրենց տեղյակ պահելու են ստորագրել, նա պատասխանեց․ «Տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման պրոցես, փորձում ենք հաջորդ պրոցեսն իրականացնել»։
-
Քաղաքականություն 17:37 • 18/05 Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
-
Քաղաքականություն 15:17 • 18/05 «Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն հայտարարել են՝ շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանեն ամեն ինչ. Հայկ Մամիջանյան Հարցին, որ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանն ասաց, թե շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը խոսելու իրավունք ունե՞ն»:
-
Քաղաքականություն 10:07 • 18/05 ՌԴ-ն պետք է վերանայի Հրվ․ Կովկասում իր առաջնահերթությունները, իսկ արցախցիների վերադարձի հարցն օրակարգ վերադարձնելը դրա դրսևորումներից պետք է լինի․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:
-
Քաղաքականություն 14:48 • 18/05 Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Նա տեղեկացրեց, որ կուսակցությունները ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին և համագործակցության, համախոհության մեծ դաշտ գոյացնելուն։
-
Քաղաքականություն 12:20 • 18/05 Մեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, այսօրվա պատկերը դրա լավագույն վկայությունն է․ Սրբազանը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը Բագրատ Սրբազանի խոսքով՝ Շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ Իսկ պատճառը, ըստ նրա, մեկն է ու գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում։
-
Քաղաքականություն 13:07 • 18/05 Կուսակցությունները 2 հարցի շուրջ ունեն կոնսենսուս՝ Փաշինյանի հեռացում և Բագրատ Սրբազանի թեկնածություն՝ որպես անցումային վարչապետ․ Սուրեն Սուրենյանց «Քննարկումից տպավորությունն է այն է, որ մենք ունենք պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ չպիտի լինի Նիկոլ Փաշինյան ղեկավար և պետք է լինի անցումային ղեկավար Բագրատ Սրբազանի թեկնածությունը»,- ասաց նա։
-
Իրադարձային 18:55 • 18/05 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Սպորտ
-
11:05 • 18.05.24 Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել
Մամուլի տեսություն
-
10:43 • 18.05.24 Մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
-
10:37 • 18.05.24 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»