Թինա Կանդելակին վաճառում է «Апостол» գործակալությունը. լրատվամիջոցներ

09:03 • 26.02.16

Ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին վաճառում է «Апостол» գործակալությունը, հայտնում է РБК-ն` հղում անելով տեղեկացված աղբյուրի։

 

Գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայում քննարկվում է բաժնետիրական գործարքի տարբերակը։ Նա բացատրել է, որ ընկերությունում կարող է փոխվել վերահսկող բաժնետերը, դրա կազմում կարող է ընդգրկվել միջազգային ներդրումային հիմնադրամ, փոխանցում է forbes.ru-ն:

 

Նախատեսվում է գործարքն ավարտել մինչև 2016թ. առաջին կիսամյակի վերջ, նշել է աղբյուրը:

 

Կանդելակին հեռացել է գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնից 2015թ. դեկտեմբերին` իր քայլը բացատրելով մարզական հեռուստաալիքում զբաղվածությամբ։