Աստվածային է, շքեղ և կույս. ԱՄՆ-ում հայրը ամսագրում հայտարարություն է տվել դստեր համար զուգընկեր գտնելու նպատակով (լուսանկար)
ԱՄՆ-ում հայրը Christianity Today ամսագրում հայտարարություն է տպագրել սեփական դստեր համար զուգընկեր փնտրելու նպատակով, գրում է thedailybeast.com:
«Աստվածային է, շքեղ և կույս: 26 տարեկան է` կրթված, հումորով: Տիրապետում է երկու լեզուների»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաև նշված է էլեկտրոնային հասցե և աղջկա բլոգի հասցեն՝ հետադարձ կապի համար:

Աղջիկը անտեղյակ է եղել այս ամենից և իմացել է կատարվածի մասին միայն մեկնաբանություններից: Տեղեկանալով հոր արաքի մասին՝ աղջիկը չի բարկացել, այլ կատարել է հետևյալ գրառումը. «Օ, աստված իմ, նա փչացած է. հահահա»։
Ամսագիրը, որտեղ տեղադրվել էր հայտարարությունը, այն ջնջել է և ներողություն հայցել՝ օգտատերերի բարձրացրած աղմուկից հետո:









