Այն, որ ԼՂ խնդրի լուծումը գտնված չէ, մեղավոր չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ համանախագահները. Է. Նալբանդյանի հարցազրույցը Коммерсантъ-ին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Ռուսական դիվանագիտական աղբյուրը Коммерсантъ-ին հայտնել է, որ Մոսկվայում լրջորեն անհանգստացած են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպերի թվի աճով։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պարբերականին տված հարցազրույցում պատմել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վատթարացման պատճառների և խնդրի կարգավորման հեռանկարների մասին։
-Երևանյան այցի ընթացքում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, և աջակցություն հայտնեց Մադրիդյան սկզբունքներին և Մինսկի խմբի աշխատանքներին: Ինչպե՞ս կգնահատեք Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկարները:
- ԵՄ-ն բազմիցս իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերին և բազմիցս ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի: Տիկին Մոգերինին ևս մեկ անգամ վերահաստատեց այդ դիրքորոշումը:
Մենք մշտապես բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ցավոք, հակամարտության կողմերից մեկն այլ տեսակետ ունի։ Ոչ միջնորդները, ոչ էլ Հայաստանը մեղավոր չեն, որ մինչ այսօր հակամարտությունը կարգավորված չէ: Մենք բազմից հայտարարել ենք, որ պատրաստ են գնալ կարգավորման՝ համանախագահների ներկայացրած առաջարկների հիման վրա: Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկները, մշտապես քննադատում է համանախագահներին: Բանը հասավ նրան, որ Բաքուն սկսեց մեղադրել համանախագահներին իսլամաֆոբիայի մեջ՝ հայտարարելով, որ անիմաստ է նրանց հետ հանդիպելը, քանի որ եռանախագահները ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Ըստ երևույթին, Ադրբեջանում այդքան էլ ճիշտ չեն ընկալում միջնորդության իմաստը: Միջնորդների ջանքերը պետք է ուղղված լինեն, առաջին հերթին, երկխոսություն սկսելուն, հանդիպումների կազմակերպմանը, կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, այլ ոչ թե այս կամ այն կողմի վրա ճնշում գործադրելուն:
Ղարաբաղյան հիմնախնդիրն այն հազվադեպ դեպքերից է, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նման երկրները հանդես են գալիս կարգավորման շուրջ միասնական դիրքորոշմամբ: Նրանք հանդես են եկել հստակ առաջարկներով, որոնց հիման վրա կարելի է շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ առաջարկներն արտացոլված են վերոնշյալ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ արված հինգ հայտնի հայտարարություններում: Հայաստանը ողջունել է դրանք՝ նշելով, որ դրանց հիման վրա պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հակամարտության հանգուցալուծումը փնտրելու ուղղությամբ: Մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ձևացնում է, թե նման հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն:
Բանակցություններն այլընտրանք չունեն, և մենք, համանախագահների հետ միասին, շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացարձակապես խաղաղ կարգավորմանը:
- Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել ՌԴ ԱԳՆ կողմից վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ «ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին ցանկացած մատակարարում իրականացնելիս մանրակրկիտ կերպով հաշվի է առնվում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանումը»: Կարո՞ղ եք գնահատական տալ Երևանի և Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև Ադրբեջանին ռուսական ռազմամթերքի մատակարարմանը:
- Մենք ստիպված ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու և իրավիճակի նոր սրում, նոր պատերազմ թույլ չտալու համար: Հայտնի է, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը բազմապատկել է իր ռազմական ծախսերը՝ ռազմական բյուջեն հասցնելով մի քանի միլիարդ դոլարի: Իհարկե, նման պայմաններում Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ:
Մենք ունենք ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, շատ սերտ ռազմական, այդ թվում՝ ռազմատեխնիկական, համագործակցություն: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում, առաջին հերթին, մեր դաշնակցից:
Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում տարբեր երկրների՝ բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող խոշորագույն երկրներից մեկն է և ակտիվ կերպով ներկա է զենքի շուկայում: Իսկ այդ շուկայում առկա է խիստ մրցակցություն և ոչ պակաս խիստ կանոններ: Իհարկե, մենք չենք կարող հրճվանք ապրել այն հանգամանքից, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից և, միաժամանակ, գրեթե ամեն օր սպառնում նոր պատերազմ սանձազերծել: Եվ, անշուշտ, մեզ չի կարող դուր գալ այն իրողությունը, որ զենքը գնվում է մեր դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ, այդ թվում՝ ինչպես Հայաստանի հետ փոխգործակցությամբ, այնպես էլ՝ ՀԱՊԿ շրջանակներում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին, ապա, բնականաբար, մենք հետագայում ևս շարունակելու ենք մեր դաշնակցի հետ ամենասերտ փոխգործակցությունը:
- Վերջին մեկուկես տարվա ընթացքում հակամարտության գոտում նկատվում է լարվածության լուրջ աճ: Եթե մոտ ժամանակներս գործի չդրվեն կարգավորման լծակները, իրատեսակա՞ն է արդյոք լայնածավալ պատերազմի սցենարը:
- Հայաստանում կիսում են համանախագահ երկրների այն տեսակետը, որ պատերազմը հակամարտության կարգավորման ուղի չէ: Համանախագահները, միջնորդներ հանդիսանալով, թեև ձգտում են հանդես գալ չեզոք դիրքերից, բայց անցած տարի ստիպված էին մի քանի հասցեական հայտարարություններ անել: Նրանք կոչ արեցին պահպանել հրադադարի ռեժիմը, դատապարտեցին ծանր զինտեխնիկայի և հրետանու կիրառումը: Համանախագահները կոչ արեցին համաձայնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծելու առաջարկին, ինչը կարող է դառնալ իրավիճակի հետագա սրումը կանխարգելելու գործիք: Նրանք կոչ արեցին դադարեցնել եռանախագահների քննադատությունը և վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանը հանձնառությունը:
Հստակ է, որ Մինսկի խմբի համանախագահների այս կոչերն ուղղված են հենց Ադրբեջանին: Քանի որ մենք երբեք քննադատության չենք ենթարկել Մինսկի խմբին: Դա անում է հենց Բաքուն: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, շարունակում է կիրառել ծանր հրետանի, գնդակոծել քաղաքացիական օբյեկտները: Բաքուն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից: Հրաժարվում է պահպանել անժամկետ հրադադարի հաստատման մասին 1994թ. մայիսի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնությունները:
- Ի՞նչ անել նման իրավիճակում:
- Բանակցությունների դադարեցման և համանախագահների հետ հանդիպումից հրաժարվելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները շանտաժի հերթական փորձեր են: Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ պահանջում է փոխել բանակցությունների ձևաչափը, փորձում է հակամարտության շուրջ քննարկումները տեղափոխել այլ ձևաչափեր: Համանախագահները բազմիցս են հայտարարել, որ նման փորձերը վնասակար են: Այն, որ Ադրբեջանը հանդես է գալիս համանախագահների հասցեին քննադատություններով, նշանակում է, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրությանը կամ առնվազն ԵԱՀԿ-ին, քանի որ ԵԱՀԿ-ի՝ կոնսենսուսի վրա հիմնված կազմակերպություն է, որի բոլոր անդամ-երկրներն են համանախագահներին օժտել միջնորդության մանդատով: Համապատասխանաբար, եռանախագահները հանդես են գալիս ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրների անունից: Համանախագահները բացահայտ կերպով նշում են, որ Բաքվի կողմից իրենց ջանքերի քննադատությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կարգավորման հասնելու քաղաքական կամքի բացակայություն:
Մի բան ակնհայտ է. Բանակցություններն այլընտրանք չունեն:
- Ինչպե՞ս են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ընթացող բարդություններն անդրադառնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: Ինչպե՞ս եք գնահատում թուրքական կողմի հայտարարությունները, որը ռուսական ինքնաթիռի խոցման դեպքից հետո խոստացել է «ամեն ջանք գործադրել», ինչպես նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու համար»:
- Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թուրքական ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը, այն էլ ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության հարցերում:
Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ այսօր քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի վերջինիս հետ համագործակցում էին «հայկական ավազակախմբերը»։ Նման հայտարարությունը շատ լուրջ ահազանգ է միջազգային հանրության համար այն առումով, թե ինչ կարող է լինել քրդերի հետ:
«Պատասխանատվությունն ընկնում է, առաջին հերթին, հայերի վրա, որոնց Ռուսաստանը զինեց և դրդեց մեր դեմ»: Սրանք Թուրքիայի վարչապետի խոսքերն են, թեև ոչ թե 21-րդ դարի սկզբի Ահմեդ Դավութօղլուի, այլ 20-րդ դարի Թալեաթ փաշայի՝ Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում շատ բան չի փոխվել։ Թուրքիայի իշխանական վերնախավում:
Այստեղ տեղին է հիշել եվրոպական ականավոր գործչի թևավոր դարձած խոսքերը՝ «Սեփական մտքի գոհարները թաքցնելու լավ առիթ բաց թողնվեց՝ հերթական անգամ ցույց տալով, թե ժպտացող դիմակների տակ ինչ է թաքնված։»
Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ավելի լավ է հնարավորինս հեռու մնա այդ գործընթացից:
- Ինչպիսի՞ն են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հեռանկարները Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո ձևավորված պայմաններում: Թուրքիայի դիրքորոշման պատճառով Հայաստանը հաճախ դուրս է մնացել համագործակցության տարածաշրջանային ձևաչափերից: Հնարավո՞ր է արդյոք, որ Իրանի հետ փոխգործակցությունը հեռանկարում հանգեցնի նման ձևաչափերի արմատական վերափոխմանը և, այդպիսով, տվյալ դաշտ վերադարձնի Հայաստանին:
- Չէի ասի, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանային համագործակցության շրջանակներից դուրս: Մեր երկիրը գրեթե 90 միջազգային կազմակերպությունների անդամ է և ակտիվորեն ներգրավված է տարբեր միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում:
Իհարկե, մեզ չէր կարող չուրախացնել այն հանգամանքը, որ մեր հարևանի համար այդչափ զգայուն հարցում հնարավոր է եղել հասնել առաջընթացի, և այժմ պատժամիջոցների մեծ մասը հանվել է, իսկ հեռանկարում ակնկալվում է նաև մնացած պատժամիջոցների վերացում: Իրանի հետ մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ, խոշոր համատեղ նախագծեր, որոնցից շատերը դժվար էր իրականացնել գործող պատժամիջոցների պատճառով: Այժմ հնարավորություններ են ստեղծվել ինչպես այդ նախագծերի լիարժեք իրականացման, այնպես էլ տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների շուրջ քննարկումների առումով: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ:
Երբ ես ասում եմ «բարի հարևան», իհարկե, դրանք պարզապես խոսքեր չեն: Մեր բարեկամությունը բխում է դարերի խորքից: Իրանում բնակվում է բազմաթիվ հայ համայնք, որը մշտապես վայելում է իր հանդեպ հարգանք և բարի վերաբերմունք: Իրանական իշխանությունները վերականգնում են հայկական եկեղեցիները, որոնք ընդգրկվում են համաշխարհային մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Անհնար է չնկատել և չգնահատել դա: Եվ, անշուշտ, մեր կողմից համանման վերաբերմունք է դրսևորվում Իրանի, իրանական ժողովրդի նկատմամբ: Մենք ունենք ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, որը կարող ենք համատեղ ջանքերով կյանքի կոչել:
- Հայաստանը բնակչության թվի հարաբերակցությամբ դարձավ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը: Սիրիայից փախստականների ընդունման հարցում Հայաստանը զգո՞ւմ է արդյոք ԵՄ՝ «թրասթ» հիմնադրամների միջոցով տրամադրվող աջակցության կարիքը: Որոնք են Հայաստանի տարածքում Սիրիայից այդքան մեծ թվով փախստականների առկայության ռիսկերը:
-Մենք չէինք կարող անմասն մնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից, ինչպես նաև այն բարդություններից, որոնց բախվում էին այնտեղ ապրող մեր հայրենակիցները: Սիրիայում, ինչպես և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում, ավանդաբար գոյություն ունեն հայկական խոշոր համայնքներ, որոնք այդ երկրների բազմազգ, բազմակրոն խճանկարի անբաժան մասն են կազմում: Իրավիճակի անկայունացման, ահաբեկչական խմբերի գործողությունների հետևանքով անմիջական վտանգ է ստեղծվել, առաջին հերթին, այստեղ ապրող փոքրամասնությունների համար, լինեն դրանք մահմեդականներ, թե քրիստոնյաներ, այդ թվում՝ նաև հայեր: Մենք, իհարկե, օգնության ձեռք ենք մեկնել և արդեն ընդունել շուրջ 20 հազար մարդ, ինչը Հայաստանի պես փոքր պետության համար չափազանց մեծ թիվ է: Այդ մարդկանց համար անհրաժեշտ է ստեղծել ինտեգրման համապատասխան պայմաններ: Հայաստանն ունի աջակցության կարիք մարդկանց օգնելու հարցում, ովքեր, ըստ էության, ստիպված են զրոյից սկսել իրենց կյանքն այստեղ: Այս հարցը մենք քննարկել են Նյու-Յորքի և Ժնևի ՄԱԿ-ի համապատասխան կառույցներում: Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել դիտարկել հատուկ հիմնադրամից Հայաստանին միջոցների տրամադրման հնարավորությունը: Իհարկե, մենք շնորհակալ կլինենք, եթե համապատասխան կառույցներն օգնեն փախստականներին, որոնց Հայաստանը ապաստան է տվել:
- Արդյոք, լուծվե՞լ է արդեն թրասթ-հիմնադրամից հատկացումների հարցը:
- Դա նախնական քննարկում էր, որոնց ժամանակ համապատասխան գաղափարներ բարձրաձայնվել:
- Տիկին Մոգերինիի հետ բանակցությունների ավարտին Դուք հայտարարեցիք, որ քննարկել եք «համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ քայլերը», դրանց թվում հիշատակելով քաղաքական երկխոսությունը, մարդու իրավունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Եվրամիության աջակցությունը: Մոսկվայի կողմից մշտապես չափազանց զգայուն է ընկալվել եվրոպացիների հետ իր դաշնակիցների երկխոսությունը վերոնշյալ թեմաների շուրջ, հատկապես, ֆինանսական աջակցության մասով: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք այս ամենը ռուսաստանյան ղեկավարությանն անհանգստության առիթ տալիս է:
- Չեմ կարծում, որ ռուսաստանյան ղեկավարությունը Հայաստանի առնչությամբ երբևէ անհանգստանալու առիթ է ունեցել, ունի կամ կարող է ունենալ: Մեր երկրներն ունեն դաշնակցային ռազմավարական հարաբերություններ, և լրացուցիչ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Ի տարբերություն ոմանց, մենք դաշնակցային ենք կոչում միայն Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Այդ բառի մեջ շատ խորը իմաստ կա: Ռուսաստանի հետ մեր փոխգործակցությունն, իսկապես, շատ լայն ու բազմաբովանդակ է: Անշուշտ, հաշվի առնելով մեր դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ համատեղ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում, մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները նաև այլ ուղղություններով՝ այլ կազմակերպությունների և կառույցների հետ: Մենք մշտապես շատ հստակ և միանշանակ ընդգծել ենք դա: Ես այդ մասին ասել եմ նաև Երևանում՝ Ֆեդերիկա Մոգերինիի հետ բանակցությունների ավարտին կայացած լրատվամիջոցների հետ հանդիպմանը:
- Արդարացի՞ է արդյոք այն պնդումը, որ Երևանը եվրասիական ինտեգրումը դիտարկում է բացառապես Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: Ինչպիսի՞ն են, Ձեր գնահատմամբ, եվրասիական ինտեգրման նախագծի ապագա հեռանկարները: Բարդ տնտեսական պայմանների համատեքստում հասարակության շրջանում հիասթափություն չի՞ նկատվում, թե ինչու Հայաստանը ժամանակին գերադասեց եվրասիական ինտեգրումը եվրոպական ուղուց:
- Ես հարցն այդպես չէի դնի: Անշուշտ, Ռուսաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում: Սակայն ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել էր հաշվի առնելով ՝ ունենալով այդ միության բոլոր շահավետ կողմերը: Մենք ընտրեցինք Եվրասիական միությունը ոչ թե որպես հակակշիռ որևէ այլ միության: Հայաստանը մշտապես ասել է, որ ցանկանում է լինել Եվրասիական միությունում, և, երբ մեզ առաջարկեցին միանալ դրան, մենք համաձայնեցինք:
Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ Եվրասիական միության հիմքում ընկած չորս ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունները, լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսական զարգացման համար:
Դա մեզ ընձեռնում է առավել դյուրացված, ես կասեի, ազատ մուտքի հնարավորություն դեպի Եվրասիական միության պաշտպանված ապրանքների և ծառայությունների միասնական շուկա, ներդրումների ներգրավում, արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիայի ստեղծում, ինչպես նաև առանց տուրքերի մուտք ԵՏՄ ռեսուրսային բազա, տրանսպորտային միջանցքներ, միգրացիոն ռեժիմի դյուրացում և այլն:
ԵՏՄ-ն նոր է ստեղծվել, նոր է սկսել գործել, նման կարճ ժամանակահատվածի համար արդյունքների մասին խոսելը դժվար է: Այնուամենայնիվ, այս ինտեգրացիոն գործընթացի դրական կողմը, չնայած բոլոր գլոբալ տնտեսական բարդություններին, ակնհայտ է:
- Աշխատանքային այցով Մոսկվա է մեկնում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպիսի՞ հարցեր են լինելու այցի օրակարգում:
- Մեր պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարներն ամեն տարի անցկացնում են շուրջ 20-30 հանդիպում: Մենք շատ ինտենսիվ փոխգործակցություն ունենք։ Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների շրջանակներն ու խորությունը, դրանց հետ կապված հարցերը պահանջում են ամենաբարձր մակարդակով պարբերական անմիջական քննարկումներ:
Մեր երկրների առաջնորդների հերթական հանդիպումն ուղղված է լինելու նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ քննարկումներին, մեր ռազմավարական դաշնակցային գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի ուրվագծմանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
«Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 16:46 • 21.05.24 2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
- 14:52 • 21.05.24 Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
- 11:17 • 21.05.24 Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
- 11:16 • 21.05.24 «Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
- 10:54 • 21.05.24 Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
- 10:53 • 21.05.24 Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
- 10:53 • 21.05.24 Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
- 20:43 • 20.05.24 Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
- 18:50 • 20.05.24 Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
- 10:57 • 20.05.24 Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:26 • 21/05 ԶՊՄԿ-ի կողմից 70 միլիոն դրամի նվիրատվությունը վարչապետի տիկնոջ հիմնադրամին կոռուպցիոն ռիսկ է պարունակում․ Նաիրի Սարգսյան «Իհարկե կա, դա ձևական բնույթ է ավելի շատ կրում, ոչ թե բովանդակային։ Ձևական առումով ի պահ կարող է հանձնվել հավատարմագրային կառավարման, բայց բովանդակային առումով այդ բաժնետոմսերի կառավարիչն իրական սեփականատերն է, տվյալ դեպքում՝ Կառավարությունը»։
-
Իրադարձային 12:44 • 21/05 Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
-
Քաղաքականություն 10:49 • 21/05 Մի ռուսական պրոպագանդիստ ասել է՝ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու, եկել, ասում եք՝ սա զուտ հայկական շարժում է, լո՞ւրջ․ ՔՊ-ականը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Ասում եք՝ ժողովրդի կողմից արհամարհված եք։ Մե՞նք ենք արհամարհված։ Մի օր առանց թիկնապահի դուրս եկեք փողոց, այնքան հետաքրքիր կլինի ձեզ համար։ Մի օր դուրս եկաք մետրո, տեսանք՝ ինչ եղավ, բա որ ավելի հաճախ դուրս գաք ի՞նչ կլինի:
-
09:49 • 21/05 Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը. Էրդողան Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախարարների կաբինետի նիստից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները:
-
Քաղաքականություն 12:29 • 21/05 Գաֆարովան պատմել է՝ ինչ է քննարկել Ալեն Սիմոնյանի հետ Ժնևում Մեջլիսի այսօրվա նիստում Գաֆարովան հիշեցրել է, որ Ժնևում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը։ Հանդիպմանը շարունակվել են քննարկումները, թե ինչպես երկու երկրի խորհրդարանները կարող են նպաստել խաղաղության գործընթացին։
-
Իրավունք 15:26 • 21/05 ԶՊՄԿ-ի կողմից 70 միլիոն դրամի նվիրատվությունը վարչապետի տիկնոջ հիմնադրամին կոռուպցիոն ռիսկ է պարունակում․ Նաիրի Սարգսյան «Իհարկե կա, դա ձևական բնույթ է ավելի շատ կրում, ոչ թե բովանդակային։ Ձևական առումով ի պահ կարող է հանձնվել հավատարմագրային կառավարման, բայց բովանդակային առումով այդ բաժնետոմսերի կառավարիչն իրական սեփականատերն է, տվյալ դեպքում՝ Կառավարությունը»։
-
Իրադարձային 12:44 • 21/05 Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
-
Քաղաքականություն 10:49 • 21/05 Մի ռուսական պրոպագանդիստ ասել է՝ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու, եկել, ասում եք՝ սա զուտ հայկական շարժում է, լո՞ւրջ․ ՔՊ-ականը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Ասում եք՝ ժողովրդի կողմից արհամարհված եք։ Մե՞նք ենք արհամարհված։ Մի օր առանց թիկնապահի դուրս եկեք փողոց, այնքան հետաքրքիր կլինի ձեզ համար։ Մի օր դուրս եկաք մետրո, տեսանք՝ ինչ եղավ, բա որ ավելի հաճախ դուրս գաք ի՞նչ կլինի:
-
09:49 • 21/05 Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը. Էրդողան Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախարարների կաբինետի նիստից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները:
-
Քաղաքականություն 12:29 • 21/05 Գաֆարովան պատմել է՝ ինչ է քննարկել Ալեն Սիմոնյանի հետ Ժնևում Մեջլիսի այսօրվա նիստում Գաֆարովան հիշեցրել է, որ Ժնևում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը։ Հանդիպմանը շարունակվել են քննարկումները, թե ինչպես երկու երկրի խորհրդարանները կարող են նպաստել խաղաղության գործընթացին։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 11:50 • 20/05 Ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը վերածել այսպիսի գավառական շուկայի. լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գրառումը (տեսանյութ) Միայն թե չասեք, թե մարդիկ տուն են պահում, ախր շքեղաշուք ճարտարապետական գոհարներով շրջապատված հրապարակը հեչ տուն պահելու տարածք չէ, էլի, այն էլ՝ այս կարգի»,- գրել է նա:
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Քաղաքականություն 16:19 • 19/05 Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում...
-
Իրադարձային 11:12 • 20/05 Եթե պարզվեց, որ սա աhաբեկչnւթյուն է, Իրանը փորձելու է պատասխան տալ, այդ ժամանակ այլ թեմա կլինի, պետք է սպասել Իրանի պաշտոնական հայտարարությանը․ իրանագետ Իրանագետը նախ հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ սահմանին ՀԷԿ-ի բացում էին արել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացել էր նախագահի ուղղաթիռը։
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
Քաղաքականություն
-
21:28 • 21.05.24 Ալիևը Զելենսկու հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Տնտեսություն
-
09:19 • 20.05.24 Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը
Սպորտ
-
17:42 • 21.05.24 Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը Եվրո-2024-ի համար
Մշակույթ
-
14:33 • 19.05.24 Կասկադում Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
-
13:54 • 13.05.24 Իսպանիայում հայտնաբերվել են առնետի հեպատիտի վիրուսի տասնյակ դեպքեր
Ժամանց
-
15:51 • 13.05.24 Նեպալցին 29-րդ անգամ նվաճել է աշխարհի բարձր լեռան՝ Էվերեստի գագաթը