Մարիա Շարապովան կամ բութ է կամ շատ իրասածին. New York Post
New York Post-ը «Շարապովան կամ բութ է կամ շատ իրասածին» վերտառությամբ անդրադարձ է հրապարակել՝ հետաքրքրական բացահայտումամբ:
Ըստ այդմ՝ Շարապովային վերջին շրջանում առնվազն հինգ անգամ զգուշացրել են, որ դադարեցնի մելդոնիում դեղամիջոցի ընդունումը: Վերջինս անցած շաբաթ սկանդալի ու Շարապովայի որակազրկման պատճառ էր դարձել:
Աղբյուրը նշում է,որ դեռևս անցած տարվա դեկտեմբերին Թենիսի միջազգային ֆեդերացիան 3, իսկ Թենիսի կանանց ասոցիացիան 2 անգամ հայտնի մարզուհուն զգուշացում էին արել՝ առ այն, որ հունվարի մեկից մելդոնիումը դոփինգ է համարվելու:
Այս առիթով Համաշխարհային հակադոփինգային գործակալության ղեկավարությունից ասել են, որ Շարապովայի թերացումն արդարացում չունի:









