Facebook-ն արգելափակել է բանաստեղծուհի Յուննա Մորիցի էջը Նադեժդա Սավչենկոյի մասին պոեմ հրապարակելուց հետո
Комсомольская правда-ն հաղորդում է, որ Facebook սոցցանցը արգելափակել է ռուս բանաստեղծուհի Յուննա Մորիցի էջը ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի մասին բանաստեղծություն հրապարակելուց հետո:
Ինչպես պարզել է պարբերականը` բանաստեղծուհուն բարկացրել է Սավչենկոյի հայտարարությունները Ռուսաստանի և բանտից իր դուրս գալու մասին:
Բանաստեղծուհին իր նոր աշխատությունը` «Սպանվածները չեն կարող հացադուլ հայտարարել», հրապարակել է Մորիցի պաշտոնական կայքում:
Բանաստեղծուհու խոսքով` սոցցանցն իր գրառումը ջնջել է հրապարակումից վայրկյաններ անց:









