Խոշոր պայթյուն Անկարայում. զոհվել է 27, վիրավորվել 75 մարդ (թարմացված)

21:31 • 13.03.16

Անկարայում խոշոր պայթյունի հետևանքով 27 մարդ է զոհվել, ևս 75-ը վիրավորվել է։
 

23.15


Անկարայի պայթյունից հետո Էրդողանը խոսել է ՆԳ նախարարի հետ, Դավութօղլուն՝ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Թուրքական Sozcu  պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն հատուկ ծառայությունները օրեր առաջ նախազգուշացրել էին Անկարայում հնարավոր ահաբեկչության սպառնալիքի մասին: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո հեռախոսազրույց է ունեցել երկրի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ: Նա տեղեկություններ է ստացել պայթյունի հետևանքով զոհերի ու վիրավորների մասին: 

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին հանդիպում է ունեցել նախարարների ևա նվտանգության ոլորտի պաշտոնյաների հետ: 

Կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Դավութօղլուն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրելու, որին մասնակցելու են պատկան մարմինների ներկայացուցիչները: 

 


 

 

 


22.28


Անկարայում պայթյունի հետևանքով 27 մարդ է զոհվել, ևս 75-ը վիրավորվել են։ Ինչպես հայտնում է Meduza-ն, այս մասին հաղորդել են քաղաքային իշխանությունները։ Պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսների կայանատեղիում։ 


21.31



Անկարայի կենտրոնական Քըզըլայ շրջանում այսօր երեկոյան տեղի ժամանակով 18:30-ի սահմաններում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: 

Դեպի վայրում շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են աշխատում: Հաղորդվում է բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին: 



Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, լուրջ վնաս են կրել հարակից շենքերը, տասնյակ ավտոմեքենաներ ջարդոնի են վերածվել: 

Ենթադրաբար տեղի ունեցածն ահաբեկչություն է և պայթեցվել է ականապատ մեքենա, որը նման է եղել նախորդ ահաբեկչության ժամանակ պայթեցվածին: 

Կրկնակի ահաբեկչության սպառնալիքի պատճառով ոստիկանությունը դատարկում է տարածքը: Միջադեպի ընթացքում ամբողջությամբ այրվել է նախարարություններին պատկանող մի ավտոբուս: Զոհերի ու վիրավորների ստույգ թիվը չի հաղորդվում: 

Թուրքական Sozcu  պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն հատուկ ծառայությունները օրեր առաջ նախազգուշացրել էին Անկարայում հնարավոր ահաբեկչության սպառնալիքի մասին:

Ankara Kızılay'da patlama 13 .03.2016

 

Ankara Kızılay'da patlama 13 .03.2016

 

Ankara Kızılay'da patlama 13 .03.2016

 

Ankara Kızılay'da patlama 13 .03.2016

Խոշոր պայթյուն Անկարայում. զոհվել է 27, վիրավորվել 75 մարդ (թարմացված)