Հայաստանից Բելգիա ուղիղ չվերթներ չեն իրականացվում. Ռուբեն Գրձելյան

17:13 • 22.03.16

«Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ թռիչքներ Բելգիա և Բրյուսել չեն իրականացվում, այլ միայն տրանզիտային եղանակով. Երևան-Մոսկվա-Բրյուսել, Երևան-Կիև-Բրյուսել և այլն:


Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:


Ինչ վերաբերում է հակառակ երթուղով ՀՀ ժամանողներին, ապա ըստ Գրձելյանի՝ նրանք, ովքեր թռել են Բելգիայից, թռել են, իսկ մնացածների չվերթները հասկանալի պատճառներով հետաձգված են:


Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկիչներն այսօր պայթյուններ են իրականացրել,  որի հետևանքով մոտ երեք տասնյակ զոհ կա և 130 վիրավոր: Իսկ Բրյուսելի օդանավակայանը բոլոր ուղղություններով փակ է։

 

Հայաստանից Բելգիա ուղիղ չվերթներ չեն իրականացվում. Ռուբեն Գրձելյան