Քիմ Քարդաշյանը հրապարակել է Քլոե Քարդաշյանին բանտ տանելու ճանապարհին արված սելֆիները (լուսանկարներ)

21:21 • 24.03.16

Քիմ Քարդաշյանն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է Քլոե Քարդաշյանին բանտ տանելու ճանապարհին արված սելֆիները, գրում է cosmopolitan.com-ը:

Քիմը տեղադրել է նկարները և կատարել հետևյալ գրառումը.«Ես վերջերս գտել եմ տարիներ առաջ արված սելֆիները, երբ Քլոեին բանտ էինք տանում: Ուրախ եմ այն ձեզ հետ կիսելու հնարավորության համար, քանզի դրանք շատ ծիծաղել էին, և ես այժմ էլ չեմ հավատում, որ այդ ամենը տեղի է ունեցել»։

Հիշեցնենք, որ 2007թ. Քլոե Քարդաշյանը «գողացել էր» մոր` Քրիս Ջենների ավտոմեքենան և այն վարել էր ալկոհոլի ազդեցության տակ, ինչի համար նրան ձերբակալել էին, սակայն նա բանտում անց է կացրել ընդամենը 3 ժամ:

 

Քիմ Քարդաշյանը հրապարակել է Քլոե Քարդաշյանին բանտ տանելու ճանապարհին արված սելֆիները (լուսանկարներ)