Գերմանուհին ինքնատիպ տեսարաններ է ստեղծում մատանու ներսում

02:15 • 26.03.16

Գերմանացի նկարչուհի Իզաբել Կիֆհեյբերը ինքնատիպ մատանիներ է ստեղծում, որոնցից յուրաքանչյուրը կարող է առանձին պատմություն մարմնավորել:

 

Մատանիները գերմանուհին պատրաստում է խեժից: Դրանցից ամեն մեկը փոքրիկ գաղտնի տեսարան է պարունակում իր մեջ, ինչպես օրինակ` սահող դահուկորդի,  թենիս խաղացող զույգի, նստարանին նստած զույգի, անտառ կամ արածող կենդանիների:


Հեքիաթային և յուրօրինակ մատանիների սիրահար նկարչուհին նաև պատվերներ է ընդունում` տարբեր թեմաներով զարդեր պատրաստելու համար: Նրա ստեղծագործությունների գեղեցիկ ֆոտոշարքը ներկայացնում  Boredpanda.com-ը: