Բելգիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է բռնությունների աճը ԼՂ հակամարտության գոտում
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան գրառումը կատարվել է Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում:
Դիդիե Ռեյնդերսը նաև զսպվածության և հրադադարը հարգելու կոչ է արել:










