Ըստ Բաքվի՝ 21-ը հավասար 12-ի. Ադրբեջանի ՊՆ-ն սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի. ԼՂՀ ՊՆ (տեսանյութ)

21:24 • 03.04.16

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի, հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

 

«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:

 

Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական»,- այս մասին ասվում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրությունում։

 

Ըստ Բաքվի՝ 21-ը հավասար 12-ի. Ադրբեջանի ՊՆ-ն սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի. ԼՂՀ ՊՆ (տեսանյութ)