«Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել և չի կազմելու». Վահրամ Աթանեսյան /Բ մաս/
Արցախյան ճակատում խիստ հարաբերական զինադադարի ռեժիմ հաստատվեց և հակամարտությունը դարձյալ հայտնվեց դիվանագիտական փակ կուլիսներում. ինչո՞ւ 1988-ից մինչ օրս գոնե ընդհանուր ուրվագծով հրապարակի վրա չհայտնվեց մի թուղթ, մի «բարաթ», որ մեր հասարակությունը գոնե իմանա, թե ինչ ասել է փոխզիջում ըստ հայկական դիվանագիտության, որն է այդ սահմանը, ինչ ընդհանուր սկզբունքներից է ելնում հայկական կողմը: Հասարակությունը պիտի գոնե ընդհանուր գծերով տեղյակ լինի՞ դրանից, մանավանդ որ պատերազմները հենց դիվանագիտական մտքի պարտությունից են սկսվում և հենց նույն հասարակությունն է իր կյանքի գնով վճարում դրա դիմաց: Չէ՞ որ այսօր շատերը մոտալուտ բանակցությունների ելքից ավելի շատ են վախենում, քան անգամ՝ մարտական գործողությունների վերսկսումից: Եվ վերջապես, չէ՞ որ խոսքը մեր երկու պետությունների ազգային անվտանգության համար մեկ խնդրի մասին է: Ղարաբաղյան կարգավորման երկու տասնյակից ավելի տարիներ. ինչ էր զգուշացնում Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Պատերազմ թե խաղաղություն.լրջանալու պահը» հոդվածում և արդյո՞ք նրա մռայլ կանխատեսումներն իրականացան, ինչպես և ում պատճառով մի ամբողջ Ղարաբաղ դուրս մղվեց բանակցային գործընթացից և արդյո՞ք իրատեսական է, որ պրոցեսը դեռ հնարավոր է հետ պտտել: Այս և տարածաշրջանային կարևորության այլ հարցերի ենք անդրադարձել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ մեր զրույցում, տեղ-տեղ մղելով իսկապես անզիջում մարտեր: Զրույցի առաջին մասն այստեղ:
-Պարոն Աթանեսյան, եկեք գոնե հիմա հստակ հաշվարկենք արտաքին զինանոցը. ԵՄ-ից հույս չկա, ԵՄ-ը խաղաղության պարտադրման մանդատ չունի, իսկ նրա «Արևելյան գործընկերության» տիպի ծրագրերը հաստատ գործունակ չեն այսպիսի հակամարտություններում: ՀԱՊԿ-ը լրիվ նորածին խառնակ գոյություն է և այնպիսի ատելություն է կուտակել իր ծննդյան օրից, որ ռեալ չի նրանից մի բան ակնկալելը և այս սրացումներին սա լրիվ երևակվեց: ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի մասով էլ վերևում արդեն խոսեցինք: ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ասում էր՝ «անհնար է անհապաղ ղարաբաղյան հակամարտության գոտի հասցնել խաղաղարարների մեծ ուժեր»: Ով մնաց: ԱՄՆ Պետդեպի զեկո՞ւյցը, մի քանի տարի առաջ ասում էին՝ էթնիկ հայ անջատողականներ, ետ տվեք Ադրբեջանի 7 շրջանները, հիմա էլ՝ համ նալին, համ՝ մեխին, ամբողջականության և ինքնորոշման «աջափ սանդալ»: Այնպես որ պետք է ընդունել, որ հակամարտության գոտում արտաքին կարգավորման կամ խաղաղության պարտադրման հնարավորությունները առնվազն կասկածելի են: Ուստի, այո, միայն հակամարտող կողմերը կարող են ելքերը գտնել: Ի՞նչ ենք ակնկալում միջազգային դայակները պատժե՞ն Ադրբեջանին, իսկ ինչ է իրենք չգիտե՛ին թե Ադրբեջանն ինչ սպառազինություն է կուտակում, բա ինչո՞ւ կանխարգելիչ մի քայլ չարեցին այդ ուղղությամբ:
-Խաղաղությունը Ադրբեջանին պարտադրված է: Այլապես Բաքուն չէր գնա կրակի դադարեցման: Այստեղ միջազգային միջամտության, խաղաղապահների և այլնի կարիք չկա: Խնդիրը նոր իրավիճակի այսպես ասած՝ մատերիալիզացման, իրեղենացման մասին է: Ես այնքան միամիտ չեմ, որ ենթադրեմ, թե ինչ ես գիտեմ՝ ՌԴ հետախուզությունը կամ ԱՄՆ ԿՀՎ-ն չգիտի կամ Իսրայելը: Գիտեն, իհարկե: Բայց բոլորովին այլ դիսկուրս է, երբ դու ասում ես՝ ես գիտեմ, որ դուք գիտեք և... Ալիևի ռեժիմը միջազգային դիսկուրսում պետք է հայտարարվի ոչ լեգիտիմ, միլիտարիստական խունտա: Սա մեր խնդիրն է: Եթե մենք չբարձրաձայնենք, միջազգային հանրությունը կհամարի, որ ընդունում ենք մեզ թիրախ դարձնողի լեգիտիմությունը:
-Բայց արդյո՞ք վտանգավոր չէ ղարաբաղյան հակամարտությունը դնել տեռորիզմի կամ ԻՊ-ի ասեղի վրա, այսինքն` մտնել Թուրքիայի կազմաքանդման գլոբալ ծրագրի շուկան, այն դեպքում, երբ այն անմիջական մեր հարևանն է, սա ռուսական և ամերիկյան քարոզչական դաշտն է կարծեմ, որ թուրքերը նավթ են մատակարարում ԻՊ-ին, որը դա զինյալների տեսքով Սիրիա է վերադառնում, իրար բամբակ են տալիս ու առնում, ճիշտ կլինի հիմա էլ այս խաղերի մեջ մտնենք: Մենք կարծեմ երբեք չենք խաղացել մեծ տերությունների հակասությունների վտանգավոր լարին: Սա ինչ կտա մեզ, չեմ հասկանում և սարսափում եմ ճիշտն ասած: Արցախից էլ հայտարարեցին, թե «Ճիշտ է դեռևս փաստեր չունենք, բայց ունենք հավաստի հիմքեր, որ ադրբեջանական զինված ուժերում կան վարձկաններ ու այնպիսի ահաբեկիչներ, որոնք որոնվում են ամբողջ քաղաքակիրթ աշխարհում» : Շեշտեմ, բայց կոնկրետ փաստեր չունեն:
-Խնդիրը մեծ տերությունների խաղադաշտ մտնելու մեջ չէ, թեև Ադրբեջանն արդեն այնտեղ է: Ես ինձ պայծառատես չեմ համարում, ուղղակի փաստն եմ արձանագրում: Տարիներ առաջ «Ազգ»-ում մի հոդված են տպագրել՝ «Կովկասի մոլագարը»: Այդպես Ալիևին եմ անվանել: Ասել եմ, որ եթե միջազգային հանրությունը չզսպի նրան, վաղը գործ ենք ունենալու Կովկասի Սադամի հետ: Երբ Սադամը բռնակցեց Քուվեյթը, միջազգային կոալիցիոն ուժերն ստիպված էին նրան այնտեղից արտաքսել: «Փոթորիկ անապատում»՝ այդպես էր կոչվում ռազմագործողությունը: Արցախի դեմ Ալիևի ագրեսիան կասեցրել է Հայոց զինուժը: Դա մեծագույն ներդրում է Կովկասյան տարածաշրջանում կայունության պահպանմանը: Դրան ի տրիտուր՝ միջազգային հանրությունը պետք է Ալիևին ճանաչի տեռորիստ-ուզուրպատոր: Սա է իրողությունը: Քաղաքական պայմանավորվածությունների կարելի է հասնել միայն և միայն Ադրբեջանի լեգիտիմ իշխանությունների հետ:
- Իհարկե, ռմբահարեցին Իրաքի ռազմական օբյեկտները և տապալեցին Սադամ Հուսեյնի ռեժիմը, Սադամ Հուսեյնի վարչակազմի տապալման պարագայում նավթի միջազգային գները անկում կապրեն, չմոռանանք որ խոսքը նավթի համաշխարհային ամենամեծ մատակարարին շարքից հանելու մասին է, մրցակցին ֆիզիկապես ոչնչացնելու մասին, չէ՞: Եթե սա է ժողովրդավարությունն ու մարդասիրությունը, ապա մարդկային բանականության փլուզման թեզն իրոք անհիմն չէ: Հիմա խոսենք փաստերով…
-Ես հետաքննիչ չեմ, ես քաղաքական գնահատական եմ տալիս: Փաստե՞ր: Մեկը ես ասեմ. ապրիլի 2-ի նախօրեին Թուրքիան հայտարարեց, որ ԻՊ մի քանի գրոհայիններ Ադրբեջանում պատրաստվում են ահաբեկչություն իրականացնել: Դա քարոզչական հնարք էր: Թուրքիայի պառլամենտում Դևլեթ Բահչելին հայտարարում է, որ թուրք ազգայնականները պատրաստ են գնալ և կռվել հանուն Ղարաբաղի: Մի քանի օր առաջ Թուրքիայի և Ադրբեջանի օդուժը միացյալ զորավարժություններ է անցկացնում Կոնիայում:
Վարձկանների անձնագրե՞ր են պետք: Ոչ մի վարձկան իդենտիֆիկացման քարտով մարտադաշտ չի գնում: Կա՞ն սպանված հատուկ ջոկատայինների դիակներ: Կան: Հարկ է միջազգային հետաքննություն անցկացնել՝ պարզելու սպանվածների ինքնությունը: Ասացի՝ Ադրբեջանը խոսում է 31 զինվորականի կորստի մասին: Իսկ մյուսնե՞րը: Եկեք պարզենք և կունենանք հստակ պատասխան՝ ո՞վ է Թալիշում և Մատաղիսում սպանվածը, թու՞րք, ադրբեջանցի՞, պակիստանցի՞, թե՞...
Այնպես չէ, որ կրակը դադարեց, տարածքային կորուստներ չունենք, ուրեմն ամեն ինչ կարող է վերադառնալ ի շրջանս յուր: Ոչ: Մենք չպետք է թույլ տանք նախկին սխալները: Եթե ժամանակին փաստաթղթավորվեր Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի տասնյակ բնակիչների կենդանի հրկիզումը Շահբուլաղի կրահորերում, այսօր ոչ մի ադրբեջանցի չէր հանդգնի խոսել Խոջալուի «ցեղասպանության» մասին: Խալափյան ամուսինների դաժանագույն սպանությունը, զինվորի գլխատումը, դպրոցական Վաղարշակ Գրիգորյանի սպանությունը բավարար փաստեր չե՞ն, որ գործ ունենք ուզուրպատոր տեռորիստի հետ:
-Ամեն դեպքում, այս կրակի հետ խաղաղը մեր այս վիճակում բավականաչափ վտանգավոր է թվում: Այս կրակը Ֆրանսիայի և Բելգիայի պես երկրներն իսկի չեն կարողանում իրենցից հեռացնել: Բայց ես, միևնույն է, պետք է վերադառնամ արդեն մի քանի անգամ հնչեցրած իմ գլխավոր հարցին:Արցախն իր համար ձևակերպել է փոխզիջումների թույլատրելի շեմը, բանակցության առարկան, նոր պատերազմն արդեն դռանն է…
-Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել և չի կազմելու: Այս դոկտրինն է իրականացվում: Եվ քայլ առ քայլ մոտեցնում ենք այն ժամանակը, երբ աշխարհը կընդունի դա: Քառօրյա պատերազմն ավելի ամրապնդեց այդ դոկտրինի միջազգային լեգիտիմությունը թե՛ ռազմաքաղաքական, թե՛ մյուս բոլոր բաղադրիչներով հանդերձ: Մինչև ապրիլյան քառօրյա արյունահեղությունը բաց էր հնարավորությունը, որ Ադրբեջանի հետ քննարկվի ինչ-ինչ տարածքների հարց: Ալիևի տեռորիստական ռեժիմը փակեց այդ հնարավորությունը, մսխեց սեփական բանակցային ռեսուրսը: Այսօր ոչ մի խոսք չի կարող լինել տարածքների մասին: Ընդհակառակը, Արցախը պետք է պնդի, որպեսզի Ադրբեջանը դեօկուպացնի մեր հանրապետության օրինական տարածքները: Սրությամբ պետք է դրվի Շահումյանի շրջանը վերադարձնելու կամ առնվազը լիակատար ապառազմականացնելու, այն չեզոք գոտի ճանաչելու հարցը:
-Լավ, բավարարվենք այս պատասխանով, միգուցե այս ճակատագրական բանակցություններից առաջ չեք ուզում խաղաթղթեր բացել: Բայց, ի վերջո, ազգային անվտանգության համար մեկ հարցի մասին, հաստատ հասարակությունը պիտի տեղյակ լինի: Այդ դեպքում առանցքային էլ չէ, թե ով կբանակցի այդ փաստաթղթի շուրջ, կարևորը՝ որ լինի այդ հստակ դոկտրինը և կանխատեսելի լինի, թե ինչը կարող է բանակցության սեղանին դրվել, ինչը՝ ոչ: Ի վերջո, հենց այս անորոշության, ստվերայնության պատճառով էլ 98-ին երկրում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում, որովհետև երկու պետություններում ընդամենը ընտրյալ 6 հոգի գիտեին, ինչն ինչոց է: Իսկ հիմա հարց՝ արցախցիք ի՞նչ են մտածում, ասացեք խնդրեմ՝ այսօր ո՞րն է մեր հաղթաթուղթը, հակառակ դեպքում կարող է մարգարեական դառնալ Տեր-Պետրոսյանի հայտնի դիտարկումը, թե խաղաղության կուսակցությունը գնաց և եկավ… գիտեք ով:
-Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ մի կանխատեսում իրականություն չի դարձել: Սա չի նշանակում, թե ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու նրա ջանքերն անիմաստ կամ ազգադավ էին: Ժամանակն այլ էր, կար ընկալում, որ միջազգային օժանդակությամբ հնարավոր է վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի կոմունիկացիոն, տնտեսական ինտեգրացիան և ընդհանուր պլատֆորմի վրա գտնել ԼՂ փոխընդունելի կարգավիճակ: Այսօր ուրիշ իրականություն է: Եվ եթե Տեր-Պետրոսյանից հետո 18 տարում ստատուս-քվոն պահպանվել, իսկ հարցի կարգավորման մեթոդաբանությունը դրական տրանսֆորմացիայի է ենթարկվել, ուրեմն «պատերազմի կուսակցությունը» պատմաքաղաքական ընթացքի ավելի ստույգ և բազմաշերտ գիտակցում է ունեցել և ունի, քան՝ պացիֆիզմի ջատագով Տեր-Պետրոսյանը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ի վերջո, ինչո՞ւ խուսափել «պատերազմի կուսակցություն» որակավորումից: Շուտով 70 տարին կլրանա՝ Իսրայելում պատերազմի կուսակցությունն է իշխանություն: Եթե քեզ հետ հարաբերվում են «հրեն կացինը սրած, գնամ-բերեմ ծառը կտրեմ» ոճով, դու, իհարկե, պիտի ունենաս պատերազմի կուսակցության իշխանություն: Սա, ի վերջո, մեր ընտրությունն է, որ կատարել ենք 88-ին:
-Բայց 88-ին մենք, կարծես, միացում էինք վանկարկում, այդ ով գիտեր, որ այս կոնֆլիկտը կարող են կապել մի ամբողջ ժողովրդի վզից և նրան 25-ամյա պատերազմ պարտադրել: Արդեն 30 տարի նույն շրջապտույտն է՝ տեղ-տեղ սրացումներով, արդյո՞ք մեր ժողովուրդը կարող է ապրել ու զարգանալ այս դժոխքում, այս տոտալ շրջափակման մեջ, այս արյունահեղությանը քանի՞ տարի կդիմանան մեր երկու պետականությունները: Արդյո՞ք սա փակուղի չէ: Դրա համար էլ Արցախում մենք 150 հազարից ավելի չենք, իսկ Ստեփանակերտի շուկայում Արարատյան դաշտի տանձուխնձորն է վաճառվում:
- Ինչ վերաբերում է ԼՂՀ մարդկային և տնտեսական ռեսուրսներին, ապա հարկ է շեշտադրել, որ կատարյալ շրջափակման մեջ գտնվող, Ադրբեջանի կողմից մշտապես ռազմական հարձակման ենթակա հանրապետությունը չի կարող սոցիալ-տնտեսական դրախտավայր լինել: Ի դեպ, Ադրբեջանում տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ իրավիճակն ուղղակի սարսափելի է: Ադրբեջանը գետտո է, այնտեղ մուտք չունեն լրագրողները, զբոսաշրջիկներին չի թույլատրվում հեռանալ Բաքվից: Ամեն ինչ արվում է, որպեսզի իրականությունը քողարկվի:
-Այո, համաձայն եմ, որ Ալիևի ռեժիմը կատարյալ գետտոյի է վերածել իր երկիրը, բայց անգամ ամենավերջին խելագարին էլ դատապարտված ես քարշ տալ մի անկյուն և լեզու գտնել հետը: Այս նոր պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե մեր հասարակությունը բարոյական ինչ արժեհամակարգ ունի, և ինչպիսի հզոր կամք պաշտպանելու իր հայրենիքը: Այս էներգետիկան, այս թանկ զոհերը, այս մեծ սպասումը չպիտի մսխվի: Միգուցե դրա համար էլ իմ հարցերը սովորականից ավելի սուր դրվեցին այսօր: Շնորհակալություն, մեծ համբերության համար:
-Իրավունք ունենք սուր հարցադրումներ անելու ինքներս մեզ, մեր իշխանությանը, միջնորդներին, միջազգային հանրությանը: Քառօրյա պատերազմը նաև ինքնամաքրման հնարավորություն էր: Պետք է ոչ միայն հուսալ, այլև ամեն ինչ անել, ընդ որում՝ ամենժամյա ռեժիմով, որպեսզի ներքին այդ ահռելի պոտենցիալը չմսխվի քաղաքական ինտրիգներում: Իսկ Ադրբեջանում պետք է հասկանան և հաշտվեն, որ քառօրյա արյունահեղությունը վերջնականապես թաղել է ինչ-որ տարածքներ ետ ստանալու և այնտեղ բնակության վերադառնալու հույսերը:
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
Քաղաքականություն
-
22:07 • 24.04.24 Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
-
23:16 • 24.04.24 ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղում
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:27 • 24.04.24 Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի