Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ համաձայն պայմանագրերի. Ռոգոզին

16:19 • 08.04.16

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները կշարունակեն պայմանագրերի շրջանակում զենք մատակարարել Ադրբեջանին` որպես իրենց ռազմավարական գործընկերոջ:

 

Ինչպես նշում է tass.ru-ն, այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է շարունակել զենք մատակարարել Ադրբեջանին այն բանից հետո, երբ հայկական կողմը հայտարարեց, որ Մոսկվան մեծ քանակությամբ զենք է վաճառել Բաքվին։


«Ամեն ինչ արվում է պայմանագրերի համաձայն: Մեր պարագայում երկու երկրներն էլ ռազմավարական գործընկերներ են»,-ասել է փոխվարչապետը:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին զենք մատակարարելիս «պահպանում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»։

 

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ համաձայն պայմանագրերի. Ռոգոզին