Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հանդիպման համաձայնություն կա. Դ. Բաբայան

17:17 • 13.04.16

Այդպիսի համաձայնություն կա. ի պատասխան Tert.am-ի հարցի, թե հնարավոր է, որ առաջիկայում Արցախի Հանրապետության նախագահի և ՀՀ առաջին նախագահի միջև հանդիպում տեղի ունենա, ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

 

«Որքան տեղյակ եմ, այդպիսի համաձայնություն կա, պարզապես ժամկետները հստակեցված չեն: Հանդիպման վայրի և ժամկետների մասին կհաղորդենք պարզ լինելուն պես»,-ասաց նա։ 

 

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում նշել էր սպասվելիք հանդիպման մասին։