Հայտնի է դարձել «Միսս Ռուսաստան-2016» մրցույթի հաղթողը (լուսանկարներ)

15:16 • 17.04.16

Մոսկվայում կայացել է «Միսս Ռուսաստան-2016» գեղեցկության մրցույթը, որի շրջանակներում հաղթողի կոչմանն է արժանացել Տյումենի ներկայացուցիչ Յանա Դոբրովոլսկայան, ով առաջ է անցել մյուս 49 մասնակիցներին:
 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, կապուտաչյա գեղեցկուհին բաղձալի հաղթանակի կապակցությամբ ստացել է սպիտակ ոսկուց պատրաստված, հատընտիր ադամանդներով ու մարգարիտներով զարդարված բացառիկ թագ, որի արժեքը 1 մլն դոլար է:
 

Բացի այդ գեղեցկուհին ստացել է 3 մլն ռուբլի, ավտոմեքենա, ինչպես նաև «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթներում Ռուսաստանը ներկայացնելու իրավունք:

 

Հայտնի է դարձել «Միսս Ռուսաստան-2016» մրցույթի հաղթողը (լուսանկարներ)