Ռիհաննան ամերիկյան հիթ-շքերթում գերազանցել է The Beatles-ի ռեկորդը

23:44 • 19.04.16

Ռիհաննայի Work նորագույն հիթը 9 շաբաթ անընդմեջ գլխավորել է Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթը:

Այսպիսով, բարբադոսցի երգչուհու հաշվին, ընդհանուր առմամբ, 60 շաբաթ է գրանցվել` հեղինակավոր ամերիկյան հիթ-շքերթի առաջատար դիրքում, որը մեկ շաբաթով ավելին է, քան գրանցել էր The Beatles լեգենդար քառյակը:

BBC-ի հաղորդմամբ` դա նոր ռեկորդ է Ռիհաննայի համար: Այժմ նա զիջում է միայն Մրայա Քերիին, ում ռեկորդը 79 շաբաթ է:

Նույն ռեկորդը (79 շաբաթ) ժամանակին գրանցել էր նաև ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլին: