Chevrolet-ն ներկայացրել է 2-րդ սերնդի Cruze սեդանը

13:02 • 20.04.16

Chevrolet ընկերությունը ներկայացրել է 2-րդ սերնդի Cruze սեդանը, որը շատ ավելի թեթև է ու վառելիք խնայող, քան նախորդ մոդելը:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, նորույթը համալրված է 1.4 լ աշխատանքային ծավալով Ecotec տուրբո շարժիչով, որն աչքի է ընկնում շրջակա միջավայրի համար վնասակար արտանետումների զգալի քիչ ծավալով:

 

Աղբյուրը հավելում է, որ Chevrolet-ն այս տարվա աշնանը կներկայացնի այս մոդելի հեթչբեք տարբերակը,  իսկ 2017թ. սկզբին` դիզելային Cruze-ը:

 

Chevrolet-ն ներկայացրել է 2-րդ սերնդի Cruze սեդանը