Ճաշակով մարդիկ բիժուտերիա են կրում. մյուսները ստիպված են ոսկի կրել. աքսեսուարներ կրելու կանոններ` նորաձևության վարպետներից
Ոճը միջոց է առանց խոսքերի ներկայացնելու մարդու էությունը: Մեծ ուշադրություն դարձնելով հիմնական զգեստապահարանին, երբեմն մոռանում ենք աքսեսուարների մեծ ուժի մասին: Սակայն դրանց ճիշտ ընտրության պարագայում կարելի է անկրկնելի տեսք ունենալ միևնույն զգեստով: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով նորաձևության ասպարեզի մեծագույն վարպետների խորհուրդները:
1. Աքսեսուարներ ընտրելիս հանեք այն, որը վերջինն եք ավելացրել. Կոկո Շանել
2. Շատ կանայք կարծում են, որ կոշիկները կարևոր չեն, սակայն կնոջ նրբագեղության իրական ապացույցն այն է, ինչ նա կրում է ոտքին. Քրիստիան Դիոր
3. Զգուշացեք ինքնատիպությունից: Կանացի նորաձևության ասպարեզում ինքնատիպությունը կարող է հանգեցնել դիմակահանդեսի. Կոկո Շանել
4. Աքսեսուարների դերը մեր օրերում աճում է: Այնպես որ գումար կուտակեք կոշիկների, գոտիների, փողկապների, պայուսակների համար: Դրանց միջոցով կկարողանաք թարմացնել հանդերձը կրկին և կրկին. Ջորջիո Արմանի
5. Լավ ճաշակով մարդիկ բիժուտերիա են կրում: Մյուս բոլորը ստիպված են ոսկեղեն կրել. Կոկո Շանել
6. Կարող եք կյանքը վարդագույնի մեջ պատկերացնել, բայց միայն թե մի կրեք այն. Կառլ Լագերֆելդ
7. Ուշադրություն մի դարձրեք միտումներին: Թույլ մի տվեք նորաձևությանը տիրել ձեզ: Այդ դուք եք որոշում` ինչ տեսք եք ուզում ունենալ և ինչպես ձեզ դրսևորել. Ջանի Վերսաչե
8. Օծանելիքն անտեսանելի, բայց անմոռանալի ու անգերազանցելի նորաձև աքսեսուար է: Այն ազդարարում է կնոջ գալուստը և շարունակում է հիշեցնել նրա մասին, երբ նա արդեն գնացել է. Կոկո Շանել
9. Կինն առանց գլխարկի, ասես կիսատ է հագնված. Քրիստիան Դիոր
10. Ամենից կարևորը կանացի հագուստի մեջ հենց ինքը կինն է, որն այն կրում է. Իվ Սեն Լորան









