Ամերիկյան ընտանիքում 101 տարվա մեջ առաջին անգամ աղջիկ երեխա է լույս աշխարհ եկել

13:47 • 27.04.16

ԱՄՆ-ի Այդահո նահանգում բնակվող Անդերդալների ընտանիքում տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն. վերջին 101 տարվա մեջ առաջին անգամ այս ընտանիքում աղջիկ երեխա է լույս աշխարհ եկել:


Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, 1914թ. ի վեր Անդերդալների ընտանիքում ծնվում էին միայն արու զավակներ, սակայն իրավիճակը փոխվել է ապրիլի 12-ին, երբ Սթոք Անդերդալի ընտանիքում Աուելիա անունով փոքրիկն է ծնվել:


«Ինձ համար սա լիակատար անակնկալ էր: Երբեք չեի պատկերացնի, որ Անդերդալների այդքան սպասված աղջիկն իմ դուստրն է լինելու»,- իր տպավորություններով կիսվել է հայրիկը։

 

The baby girl, born April 12 to Scott and Ashton Underdahl, broke a 101-year string of boy births.

With the arrival of Aurelia Marie Ann, the Underdahl family streak is over.
 

 

 

Ամերիկյան ընտանիքում 101 տարվա մեջ առաջին անգամ աղջիկ երեխա է լույս աշխարհ եկել